Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում

Ուղղորդիչ:  Աշխատանք փաստաթղթերի հետ >

Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը կարող է պարունակել ցուցակներ: Հիմնականում այդ աղյուսակների մեջ պահանջվում է մուտքագրել տողեր, որոնք պարունակում են տվյալներ ապրանքների վերաբերյալ։

 

DocumentListWork

 

Ցուցակի վերևի մասում տեղադրված է տողերի հետ աշխատելու գործիքների վահանակը:

 

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել նոր տող: Նոր տող կարելի է մուտքագրել նաև` սեղմելով CTRL+N ստեղների համադրությունը: Կոճակը պասիվ է, եթե ակտիվացված է Տարաների, Նվերների կամ Ապրանքների սանդղակային զեղչերի ավտոհաշվարկը։ Փաստաթղթերի Անջատել ավտոհաշվարկները կոճակը սեղմելիս Ավելացնել նոր տող կոճակն ակտիվանում է։

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը: Տողը կարելի է հեռացնել նաև` սեղմելով CTRL+D ստեղների համադրությունը: Կոճակը պասիվ է, եթե ակտիվացված է Տարաների, Նվերների կամ Ապրանքների սանդղակային զեղչերի ավտոհաշվարկը։ Փաստաթղթերի Անջատել ավտոհաշվարկները կոճակը սեղմելիս Հեռացնել ընթացիկ տողը կոճակն ակտիվանում է։

warning_16x16 Ուշադրություն: Տողի հեռացումը կատարվում է առանց հաստատում պահանջելու:

Add

Տողերի խմբային ավելացում: Նոր տող կարելի է ավելացնել նաև` սեղմելով CTRL+ Shift+N ստեղների համադրությունը:

screen42

Հաշվարկել։ Տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

move

Ընթացիկ տողի տեղափոխություն՝ էջերի միջև։

doc_copy_16

Ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: Տողը կարելի է պատճենել նաև` սեղմելով CTRL+Y ստեղների համադրությունը:

UpArrow

Տեղափոխել ընթացիկ տողը վերև:

DownArrow

Տեղափոխել ընթացիկ տողը ներքև:

table_row_insert

Տեղադրել նոր տող՝ ընթացիկ տողից վերև:

AutoComplete

Ավտոլրացում։ Դրույթների Ընդհանուր էջի Պատվերի և վաճառքի առաջարկում բաժնի պարամետրերի ակտիվացված լինելու դեպքում ավտոմատ լրացնում է պատվերի/վաճառքի առաջարկվող քանակները։

 

Աղյուսակում ընթացիկ տողի համարը և լրացված տողերի քանակը երևում են փաստաթղթի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողի ֆոնը տարբերվում է մյուսներից:

Ցուցակում հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ տողերը Փնտրել հրամանի միջոցով։ Ամբողջ ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար ցուցակի վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել Փնտրել հրամանը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև` սեղմելով CTRL+F ստեղների համադրությունը:

 

FindColumn