Նվերների ակցիաներ

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Նվերների ակցիաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է համակարգում նվերների ակցիաներ սահմանելու նպատակով։ Նվերների ակցիաները հնարավոր է սահմանել բոլոր ապրանքների, Նվերի ակցիայի պայմանական ապրանքների կամ առանձին ապրանքների համար։ Նվերի ակցիայի պայմանական ապրանքների համար Նվերների ակցիա սահմանելիս Նվերի ակցիայի պայմանական ապրանքն անհրաժեշտ է կցել Ապրանքներ տեղեկատուի այն ապրանքներին, որոնց համար սահմանվում է նվերի ակցիան։ Բոլոր այն ապրանքները, որոնց կցված է միևնույն Նվերի ակցիայի պայմանական ապրանքը, մասնակցում են տվյալ Նվերի ակցիայի պայմանական ապրանքի համար սահմանվող նվերի ակցիային։ Օրինակ, եթե Աղի ձողիկ և Քաղցր ձողիկ ապրանքներին կցված է միևնույն Ձողիկի նվեր Նվերի ակցիայի պայմանական ապրանքը, իսկ նվերի ակցիան սահմանված է այնպես, որ 10 միավոր և ավել Ձողիկի նվեր ապրանք գնելու դեպքում կտրվի 1 հատ գնդակ նվեր, ապա նվերի ակցիան կգործի երեք տարբեր՝ Աղի ձողիկ ապրանքի 10 միավոր, Քաղցր ձողիկ ապրանքի 10 միավոր, Աղի ձողիկ + Քաղցր ձողիկ ապրանքների 10 միավոր գնման դեպքում։ Ապրանքների նվերների ակցիա հնարավոր է սահմանել՝ հիմք ընդունելով ապրանքի կամ նվերի ակցիայի պայմանական ապրանքի քանակի, գումարի, ծավալի կամ քաշի արժեքները։

Փաստաթուղթը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը:

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Նվերի ակցիա փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Նվերի ակցիա փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Նվերի ակցիա փաստաթղթի փակման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Նվերի ակցիա փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

GiftPromotion

 

Նվերների ակցիաներ ցուցակում լրացվում է գնորդի տեսակը (բոլոր գնորդներ, գնորդի նվերի ակցիայի խումբ կամ գնորդ տարբերակներից մեկը), գնորդը/նվերի ակցիայի խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/նվերի ակցիայի խմբի անվանումը, ապրանքի տեսակը (բոլոր, նվերի ակցիայի պայմանական ապրանք կամ ապրանք), ապրանքի/ նվերի ակցիայի պայմանական ապրանքի անվանումը, hաշվարկման հիմքը (քանակ, գումար, ծավալ, քաշ տարբերակներից մեկը), նվերի հաշվարկման արժեքը, նվեր ապրանքը, նվերի անվանումը և նվերի քանակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

note Նշում

Նվերի ակցիա փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի GiftPromotion.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):