Ապրանքների սանդղակային զեղչեր

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Ապրանքների սանդղակային զեղչեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է ապրանքների համար սանդղակային զեղչեր սահմանելու նպատակով։ Ապրանքների սանդղակային զեղչերը սահմանվում են Սանդղակային զեղչի պայմանական ապրանքների վրա։ Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներն անհրաժեշտ է կցել Ապրանքներ տեղեկատուի այն ապրանքներին, որոնց համար սահմանվում է սանդղակային զեղչը։ Բոլոր այն ապրանքները, որոնց կցված է միևնույն Սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, մասնակցում են տվյալ սանդղակային զեղչի պայմանական ապրանքի համար սահմանվող սանդղակային զեղչի ակցիային։ Օրինակ, եթե Աղի ձողիկ և Քաղցր ձողիկ ապրանքներին կցված է միևնույն Ձողիկի ակցիա Սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, իսկ սանդղակային զեղչը սահմանված է այնպես, որ 10 և ավել Ձողիկի ակցիա ապրանք գնելու դեպքում կտրվի 10% զեղչ, ապա զեղչը կգործի երեք տարբեր ՝ Աղի ձողիկ ապրանքի 10 և ավել, Քաղցր ձողիկ ապրանքի 10 և ավել, Աղի ձողիկ + Քաղցր ձողիկ ապրանքների 10 և ավել անուն գնման դեպքում։ Ապրանքների սանդղակային զեղչեր հնարավոր է սահմանել՝ հիմք ընդունելով Սանդղակային զեղչի պայմանական ապրանքի քանակի, գումարի, ծավալի կամ քաշի արժեքները։ Ապրանքների սանդղակային զեղչեր հնարավոր է սահմանել ինչպես զեղչի տոկոսով, այնպես էլ գումարով։

Ապրանքների սանդղակային զեղչերը փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում մատյանից։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի փակման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProdScaleDiscount

 

Ապրանքների սանդղակային զեղչեր ցուցակում լրացվում է գնորդի տեսակը (բոլոր գնորդներ, գնորդի սանդղակային զեղչի խումբ կամ գնորդ տարբերակներից մեկը), գնորդը/սանդղակային զեղչի խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/սանդղակային զեղչի խմբի անվանումը, սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, սանդղակային զեղչի պայմանական ապրանքի անվանումը, hաշվարկման հիմքը (քանակ, գումար, ծավալ, քաշ տարբերակներից մեկը), զեղչի հաշվարկման մինիմալ արժեքը, զեղչի տեսակը (տոկոսով կամ գումարով), զեղչի տոկոսը (եթե զեղչի տեսակն ընտրված է Տոկոսով), զեղչի գումարը (եթե զեղչի տեսակն ընտրված է Գումարով)։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների սանդղակային զեղչեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմությունբերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ

 

note Նշում

Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsScaleDiscounts.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):