Պատվերների տեղաբաշխում

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Պատվերների տեղաբաշխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Պատվերներն ըստ առաքող մեքենաների առավել արդյունավետ բաշխելու համար: Պատվերների տեղաբաշխումը հնարավոր է կատարել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ՝ հաշվի առնելով պատվիրված ապրանքների ծավալը, գնորդի համար առաքման նախընտրելի ժամերը, մեքենայի առավելագույն ու նվազագույն տարողությունը և այլ պարամետրեր։

Պատվերները տեղաբաշխելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում գրանցված Պատվերները, հակառակ դեպքում՝ բոլոր Պատվերները։

Առաքման ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն Պատվերները, որոնց Առաքման ամսաթիվ դաշտի արժեքը նշված միջակայքում է, հակառակ դեպքում՝ բոլոր Պատվերները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Պատվերները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գնորդների խմբերին պատկանող Պատվերները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Պատվերները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Պատվերները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում ձևակերպված Պատվերները։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչերի անունով ձևակերպված Պատվերները։

Առաքող ավտոմեքենա

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքող ավտոմեքենա։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ավտոմեքենաներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքող ավտոմեքենայով, հակառակ դեպքում` բոլոր առաքող ավտոմեքենաներով ձևակերպված Պատվերները։

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վճարման տեսակ(ներ)ն ունեցող Պատվերները, հակառակ դեպքում` բոլոր Պատվերները:

Վերադարձի պատճառ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վերադարձի պատճառ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վերադարձի պատճառներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վերադարձի պատճառ(ներ) ունեցող Պատվերները, հակառակ դեպքում` բոլոր Պատվերները։

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող Պատվերները, հակառակ դեպքում` բոլոր Պատվերները:

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող Պատվերները, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված Պատվերները։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված Պատվերները։

Ցույց տալ նաև վաճառքներ ունեցողները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև այն պատվերները, որոնց համար ստեղծվել է Վաճառք փաստաթուղթը։

Ցույց տալ նաև վաճառքի վերադարձ ունեցողները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև այն պատվերները, որոնց համար ստեղծվել է Վաճառքի վերադարձ փաստաթուղթը։

Ցույց տալ նաև տրամադրում առաքիչին ունեցողները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև այն պատվերները, որոնց համար ստեղծվել է Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթուղթը։

Ցույց տալ նաև ի պահ հանձնված ապրանքների բեռնվածությունը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Բեռնված – Ի պահ (Ծավալ) և Բեռնված – Ի պահ (Քաշ) սյուները։

 

Պատվերների տեղաբաշխումը կատարվում է հետևյալ պատուհանի միջոցով․

 

DispatchNew

 

Պատվերների տեղաբաշխում մատյանի ժապավենի Հիմնական ներդիրը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

Տվյալներ՝ Փոխել պարամետրերը․ Հրամանի միջոցով բացվում է ֆիլտրման պատուհանը, որտեղ հնարավոր է փոխել հաշվետվության ֆիլտրման պայմանները։

Հիշել՝ Հիշել, Վերաբեռնել․ Հիշել հրամանի միջոցով պահպանվում են կատարված փոփոխությունները, իսկ Վերաբեռնել հրամանը թույլ է տալիս թարմացնել տվյալները։

Չմշակված պատվերներ ունեցող գնորդները, Միայն մշակված պատվերներ ունեցող գնորդները և Կոորդինատ չունեցող գնորդները․ Չմշակված պատվերներ ունեցող գնորդները հրամանը քարտեզի վրա կարմիր կամ նարնջագույն կետանշումով ցույց է տալիս այն Գնորդներին, որոնց որևէ Վաճառքի պատվերներ(ներ)ի Առաքող ավտոմեքենա դաշտը լրացված չէ։ Միայն մշակված պատվերներ ունեցող գնորդները հրամանը քարտեզի վրա ցույց է տալիս այն Գնորդներին, որոնց բոլոր Վաճառքի պատվերներ(ներ)ի Առաքող ավտոմեքենա դաշտը լրացված է։ Գնորդի կետը գունանշվում է նշված ավտոմեքենայի կամ կանաչ գույնով։ Կոորդինատ չունեցող գնորդները կոճակը սեղմելիս՝ առանձին պատուհանի միջոցով ցուցադրվում են այն Գնորդները, որոնց աշխարհագրական կոորդինատները Գնորդի քարտում լրացված չեն։

Տեղաբաշխել՝ Տեղաբաշխել ձեռքվ, Տեղաբաշխել ավտոմատ․ Տեղաբաշխել ձեռքով հրամանը թույլ է տալիս օգտագործողին ինքնուրույն տեղաբաշխել պատվերները, իսկ Տեղաբաշխել ավտոմատ հրամանի դեպքում, պատվերները տեղաբաշխվում են ավտոմատ՝ հաշվի առնելով մեքենայի բեռնվածության աստիճանը։ Ավտոմատ տեղաբաշխման ժամանակ, քարտեզի աջ անկյունում գտնվող DispatchTools գործիքների միջոցով կարելի է ընտրել ուրվագծի տեսքը, ինչպես նաև խմբագրել կամ տեղաշարժել այն։

Բաշխման կարգավորումներ՝ Բեռնվածություն (%), Բեռնել զրոյից․ ենթաբաժինն ակտիվանում է պատվերների տեղաբաշխման Տեղաբաշխել ավտոմատ հրամանի դեպքում և թույլ է տալիս կարգավորել տեղաբաշխման պայմանները։ Բեռնել զրոյից ստուգավանդակը նշելու դեպքում նշված մեքենայի վրա կատարված տեղաբաշխումները զրոյացվում են և մեքենայի վրա ավտոմատ տեղաբաշխումն իրականացվում է զրոյից։

 

Պատվերների տեղաբաշխում մատյանի ձախ հատվածում երևում է Ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվություն՝ Գույն, Կոդ, Անվանում, Բեռնվածություն (%) (Ծավալ), Բեռնված (Ծավալ), Նվազագույն տարողություն (Ծավալ), Առավելագույն տարողություն (Ծավալ), Առաքիչ - Կոդ, Առաքիչ - Անվանում, Բեռնվածություն (%) (Քաշ), Բեռնված (Քաշ), Նվազագույն տարողություն (Քաշ) և Առավելագույն տարողություն (Քաշ)։

 

Պատվերների տեղաբաշխում մատյանի աջ հատվածում երևում են տեղաբաշխվող Վաճառքի պատվերների Գնորդների աշխարհագրական դիրքերը քարտեզի վրա։ Եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր, ապա կետի վրա նշվում է Վաճառքի պատվերների քանակը: Եթե Գնորդի ոչ բոլոր Վաճառքի պատվեր են տեղաբաշխված, ապա կետը գունավորվում է նարնջագույն գույնով։ Եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր և այդ պատվերները առաքում են տարբեր ավտոմեքենաներ, ապա կետը գունավորվում է կանաչ գույնով։ Գնորդի կետի վրա սեղմելուց հետո Պատվերների տեղաբաշխում մատյանի ձախ ներքևի հատվածում հայտնվում է տվյալ Գնորդի և բոլոր պատվերի վերաբերյալ տեղեկատվություն։

 

Պատվերների տեղաբաշխում մատյանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի վրա երևում են Մշակված պատվերների, Չմշակված պատվերների և Կոորդինատ չունեցող գնորդների քանակները: