Փոխարկելի ապրանքի խմբեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Փոխարկելի ապրանքի խմբեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով հնարավոր է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում պատվիրված ապրանքի ոչ բավարար առկայության դեպքում այն մեկ այլ ապրանքով փոխարինել։ Փոխարկելի ապրանքի միևնույն խումբը կցվում է այն ապրանքներին, որոնք հնարավոր է փոխարինել մեկը մյուսով։ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում Առաքվող ապրանք սյան արժեքին կից ընտրման ցուցակում առաջարկվում են տվյալ ապրանքի հետ միևնույն Փոխարկելի ապրանքի խումբ ունեցող ապրանքները։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Փոխարկելի ապրանքի խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Փոխարկելի ապրանքի խմբի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Փոխարկելի ապրանքի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: