Գնորդներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է գնորդների մասին տվյալներ, որոնք անհրաժեշտ են տարբեր գործարքներ իրականացնելու համար փաստաթղթեր ձևակերպելիս։

Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գնորդներ երկխոսության պատուհանը, որի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդները։

Անվանում/Լրիվ անվանում

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուներում կընդգրկվի միայն նշված Անվանումով/Լրիվ անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր Գնորդները:

Խումբ

Գնորդի խումբը։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Գնորդի խմբ(եր)ին պատկանող գնորդները։

Վաճառքի գոտի

Գնորդի Վաճառքի գոտին։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի Վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի գոտ(իներ)ին պատկանող գնորդները։

ՀՎՀՀ

Տեղեկատուում կընդգրկվի միայն նշված ՀՎՀՀ-ով գնորդը:

Ցույց տալ նաև չսպասարկվողները

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն նաև չսպասարկվող գնորդները:

Ցույց տալ միայն Patver հավելվածում գրանցվածներին

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն Patver հավելվածում գրանցված գնորդները:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պատմություն

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող և Վերջին խմբագրման ամսաթիվ սյուները։

 

Նոր տեղեկատուի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գնորդ պատուհանի միջոցով, որը, օգտագործվող պարամետրերից կախված, կարող է բաղկացած լինել մինչև 10՝ Ընդհանուր, Լրացուցիչ, Վաճառքի գոտիներ, Պարտքի սահմանաչափեր, Հաշվարկային հաշիվներ, Առաքման հասցեներ, Կոնտակտներ, Գնագոյացում, b2b.armsoft հարթակ, Ինտեգրում այլ համակարգի հետ էջերից:

Տեղեկատուի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Անվանումը լրացնելուց հետո դաշտին կից cloud_14_gray կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակից:

Լրիվ անվանում

Գնորդի լրիվ անվանումը։ Լրիվ անվանումը լրացնելուց հետո դաշտին կից cloud_14_gray կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակից:

ՀՎՀՀ

Գնորդի ՀՎՀՀ-ն։ ՀՎՀՀ-ն նշելուց հետո դաշտին կից cloud_14_gray կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակից:

Գնացուցակ

Գնացուցակ, որը լռելյայն կառաջարկվի տվյալ գնորդին վերաբերող փաստաթղթերում։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնացուցակի տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Խումբ

Գնորդի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

CustomerGeneral

 

Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Իրավաբանական հասցե

Լրացվում է գործընկերոջ իրավաբանական հասցեն։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Գտնվելու վայր

Գնորդի գտնվելու վայրը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Ոլորտ

Գնորդի գործունեության ոլորտը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ոլորտներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Վճարման տեսակ

Գնորդի վճարման տեսակը։ Տվյալ գնորդին վերաբերող փաստաթղթերում Վճարման տեսակ դաշտն ավտոմատ կընդունի տեղեկատուում նշված արժեքը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Վճարման ուշացման օրեր

Գնորդի վճարման ուշացման օրերը։ Տվյալ գնորդին վերաբերող փաստաթղթերում Վճարման ուշացման օրեր դաշտն ավտոմատ կընդունի տեղեկատուում նշված արժեքը։

Առաջնայնություն

Գնորդներին թվերի միջոցով դասակարգելու հնարավորություն։

Առաքման նախընտրելի ժամեր

Գնորդի առաքումների կազմակերպման համար նախընտրելի ժամային տիրույթը։

Տարաները տրվում են ի պահ

Ստուգավանդակը նշելու դեպքում տվյալ գնորդին տարաները կտրվեն ի պահ, հակառակ դեպքում՝ կվաճառվեն։

Տարաների ի պահ տրման սխեմաներ

Դաշտն ակտիվանում է Տարաները տրվում են ի պահ ստուգավանդակը նշելու դեպքում։ Տարաների ի պահ տրման սխեմաներ դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում բոլոր տարաները կտրվեն ի պահ, հակառակ դեպքում կգործի ի պահ տրման սխեման, այսինքն՝ տվյալ գնորդին ի պահ կտրամադրվեն միայն սխեմայում նշված տարաները, մնացածները կվաճառվեն։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Տարաների ի պահ տրման սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Հասանելի ապրանքներ

Սահմանվում են տվյալ գնորդի համար հասանելի ապրանքները։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Նախընտրելի ապրանքներ

Սահմանվում են տվյալ գնորդի համար նախընտրելի ապրանքները։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Պատվերների ավտոմատ պահուստավորում

Պատվերների ավտոմատ պահուստավորում և Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների ավտոմատ պահուստավորում պարամետրը նշված լինելու դեպքոում Գնորդի համար ստեղծված Վաճառքի պատվեր(ներ)ի հիման վրա ավտոմատ ստեղծվում է տվյալ օգտագործողին հասանելի պահեստներից ապրանքի հասանելի քանակի պահուստավորում` Ապրանքների պահուստավորում փաստաթղթի միջոցով։

Դաշտը տեսանելի է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրը ակտիվ լինելու դեպքում։

ԱԱՀ-ից ազատված

Ստուգավանդակը նշելու դեպքում Գնորդի համար ստեղծվող փաստաթղթերում ԱԱՀ-ի գումար չի հաշվարկվի։

Չսպասարկվող

Ստուգավանդակը նշելու դեպքում Գնորդը կհամարվի չսպասարկվող և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Համակարգում Դրույթների Ընդհանուր էջում Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված չլինելու դեպքում տեղեկատուի Պարտքի սահմանաչափեր էջը կարտացոլվի Ընդհանուր էջում՝ Պարտքի սահմանաչափ և Ժամկետանց պարտքի սահմանաչափ դաշտերի տեսքով։

Համակարգում Դրույթների Ընդհանուր էջում Գնորդի առաքման հասցեների օգտագործում ստուգավանդակը նշված չլինելու դեպքում տեղեկատուի Առաքման հասցեներ էջը կարտացոլվի Ընդհանուր էջում՝ Գործունեության հասցե և Աշխարհագրական կոորդինատներ դաշտերի տեսքով։

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

CustAddl

 

Լրացուցիչ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը, որը լրացվում է տվյալ Գնորդի համար ստեղծվող փաստաթղթերում։ Համակարգն այս դաշտում ավտոմատ առաջարկում է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ աղյուսակում նշված հիմնական հաշվարկային հաշիվը։

Մեկնաբանությունը ՀԾ-ԻնտերնետԲանկում

Լրացվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի Մեկնաբանությունը։

Անձնագիր

Լրացվում է Գնորդի անձնագրի համարը։

Սոցիալական քարտի համար

Լրացվում է Գնորդի սոցիալական քարտի համարը։

Հեռախոս

Լրացվում է Գնորդի հեռախոսահամարը։

Էլեկտրոնային փոստ

Լրացվում է Գնորդի էլեկտրոնային փոստի հասցեն։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Ղեկավար

Լրացվում է Գնորդի ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Ղեկավարի պաշտոն

Լրացվում է Գնորդի ղեկավարի պաշտոնը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տնօրեն, Նախագահ, Գործադիր տնօրեն տարբերակները։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Հաշվապահ

Լրացվում է Գնորդի հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Հաշվապահի պաշտոն

Լրացվում է Գնորդի հաշվապահի պաշտոնը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Գլխավոր հաշվապահ, Ֆինանսական տնօրեն, Գլխավոր հաշվապահի տեղակալ տարբերակները։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Պայմանագրի N

Լրացվում է Գնորդի հետ կազմած պայմանագրի համարը։

Պայմանագրի վավերացման ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է։ Լրացվում է Գնորդի հետ կազմած պայմանագրի վավերացման ամսաթիվը։

 

Վաճառքի գոտիներ էջի տեսքը հետևյալն է.

 

CustSalesAreas

 

Վաճառքի գոտիներ էջում Գնորդին կցվում են իր վաճառքի գոտին(երը) և սահմանվում դրանցից հիմնականը։ Ցուցակում տող ավելացնելիս բացվող դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Յուրաքանչյուր գնորդին անհրաժեշտ է կցել իր մոտ գործարքներ իրականացնող առևտրային գործակալ(ներ)ին հասանելի վաճառքի գոտին(երը)։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Պարտքի սահմանաչափեր էջի տեսքը հետևյալն է.

 

CustDebtLimits

 

Պարտքի սահմանաչափեր էջը տեսանելի է, եթե Դրույթների Ընդհանուր էջում Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է: Սահմանելով Պարտքի ու Ժամկետանց պարտքի սահմանաչափեր՝ համակարգում Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջի Պարտքի սահմանաչափի ստուգման աստիճան և Ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգման աստիճան դաշտերի արժեքներից կախված հնարավոր է վերահսկել Գնորդին՝ յուրաքանչյուր բաժնի համար թույլատրվող գործողությունները։

 

Պարտքի սահմանաչափեր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Բաժնի կոդը, որի համար սահմանվում է Պարտքի/Ժամկետանց պարտքի սահմանաչափը։ Կարող է ընդունել արժեքներ Բաժիններ տեղեկատուից: Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

Անվանում

Բաժնի անվանումը, որի համար սահմանվում է Պարտքի/Ժամկետանց պարտքի սահմանաչափը։

Պարտքի սահմանաչափ

Սահմանվում է գնորդի՝ յուրաքանչյուր բաժնի համար Պարտքի սահմանաչափը։

Ժամկետանց պարտքի սահմանաչափ

Սահմանվում է գնորդի՝ յուրաքանչյուր բաժնի համար Ժամկետանց պարտքի սահմանաչափը։ Վաճառք փաստաթղթում նշված Վճարման ուշացման օրերը լրանալուն պես տվյալ Վաճառքի չմարված գումարի չափը կհամարվի ժամկետանց պարտք։

 

Հաշվարկային հաշիվներ էջում սահմանվում են Գնորդի հաշվարկային հաշիվները և դրանցից հիմնականը։

Հաշվարկային հաշիվներ էջի տեսքը հետևյալն է․

 

BankAcc

 

Հաշվարկային հաշիվներ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Արժեք

Նշանակություն

Հաշիվ

Հաշվարկային հաշիվը, որը կցվում է Գնորդին։

Նշում

Նշումներ հաշվարկային հաշվի վերաբերյալ։ Ըստ հաշվեհամարի նախդիրի (առաջին հինգ նիշերի) Նշում դաշտում համակարգը Բանկեր տեղեկատուից ավտոմատ լրացնում է Բանկի անվանումը և մասնաճյուղը։

Հիմնական

Հաշվարկային հաշվի հիմնականը լինելու հայտանիշը։

 

Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Առաքման հասցեներ էջի տեսքը հետևյալն է․

 

CustDeliveryAddress

 

Առաքման հասցեներ էջում Գնորդին կցվում են իր առաքման հասցեները և սահմանվում դրանցից հիմնականը։ Հնարավոր է լրացնել Առաքման հասցեի հետևյալ բնութագրիչները՝ Հասցե, որը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով, գնորդի աշխարհագրական կոորդինատները՝ Լայնություն, Երկայնություն, Ճշտություն, որը հնարավոր է լրացնել նաև դաշտերին կից գտնվող քարտեզի կամ b2b.armsoft հարթակից՝ Անվանում, Լրիվ անվանում և ՀՎՀՀ դաշտերին կից cloud_14_gray կոճակի միջոցով, Հիմնական կամ Փակված լինելու հայտանիշը, Լրացուցիցիչ տեղեկություն։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Կոնտակտներ էջի տեսքը հետևյալն է.

 

CustomerContacts

 

Կոնտակտներ էջի ցուցակում առկա սյուների արժեքներն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ․

 

Արժեք

Նշանակություն

Անուն

Կոնտակտային անձի անունը։

Հեռախոս

Կոնտակտային անձի հեռախոսահամարը։ Հեռախոսահամարն անհրաժեշտ է նշել հետևյալ ֆորմատով՝ +374xxxxxxxx։

Էլեկտրոնային փոստ

Կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեն։

Նշումներ

Նշումներ կոնտակտի վերաբերյալ։

Հիմնական

Կոնտակտի հիմնականը լինելու հայտանիշը։

Ուղարկել SMS

Ստուգավանդակը նշելու դեպքում Հեռախոս դաշտում նշված համարին հնարավոր է ուղարկել SMS հաղորդագրություն՝ ծանուցելով Գնորդին իր կատարած Վճարումների մասին։

Տվյալները հասանելի են Patver հավելվածում

Ստուգավանդակը նշելու դեպքում Patver հավելվածում տվյալ կոնտակտային անձին հասանելի կդառնան գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքները։

 

Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Գնագոյացում էջի տեսքը հետևյալն է. Դաշտերի արժեքները հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնագոյացման դաշտերի խմբագրման իրավասություն տեղեկատուներում իրավասությունը Գնորդների համար տրված է:

 

CustomerPricing

 

Գնագոյացում էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Արժեք

Նշանակություն

Զեղչի խումբ

Գնորդի զեղչի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Սանդղակային զեղչի խումբ

Գնորդի սանդղակային զեղչի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի սանդղակային զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Նվերի ակցիայի խումբ

Գնորդի նվերի ակցիայի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի նվերի ակցիայի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտը ակտիվ է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը։

 

b2b.armsoft հարթակ էջի տեսքը հետևյալն է.

 

Customerb2b

 

b2b.armsoft հարթակ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին

Ստուգավանդակը նշելու դեպքում Գնորդի հանրային հասանելի (կոմերցիոն գաղտնիք չհանդիսացող) տվյալները կհամեմատվեն b2b.armsoft-ի տվյալների հետ և դուք կմասնակցեք b2b.armsoft հարթակում առկա տվյալների կատարելագործման գործընթացին։

Քարտեզագրված կազմակերպություն

Տվյալ կազմակերպության ունիկալ կոդն է b2b.armsoft-ում։ Դաշտի արժեքի լրացված լինելը պարտադիր է b2b.armsoft հարթակի տվյալների հետ Գնորդի տվյալների համեմատման և Գնորդի կոնտակտին Patver հավելվածի հասանելիություն տալու համար։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ դաշտին կից cloud_14_gray կոճակի միջոցով, կամ Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակից Կապել Գնորդի հետ հրամանով։

Հարթակի մասնակից

Տվյալ կազմակերպության b2b.armsoft հարթակի մասնակցի ID-ն է, որը կազմակերպությունը ստանում է b2b.armsoft հարթակում գրանցվելիս։ Դաշտի արժեքի լրացված լինելը պարտադիր է b2b.armsoft հարթակի միջոցով տվյալ Գնորդին փաստաթղթերի ուղարկման ժամանակ։ Արժեքը հնարավոր է լրացնել նաև b2b.armsoft հարթակից՝ դաշտին կից cloud_14_gray կոճակի միջոցով։

Հասանելի է Patver հավելվածում

Ստուգավանդակը նշելու դեպքում Գնորդի Patver հավելվածում իր և մեր ընկերության միջև կատարված գործարքների պատմությունը կդառնա հասանելի։

Հասանելի տվյալների ժամանակահատված

Սահմանվում է ընթացիկ օրվան նախորդող օրերի քանակ կամ ամսաթիվ, որից սկսած տվյալ Գնորդի համար հասանելի կլինի գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքների (Պատվեր, Վաճառք, Վճարում, Վերադարձ) պատմությունը։ Օր արժեքն ընտրելու դեպքում անհրաժեշտ է լրացնել ընթացիկ օրվան նախորդող օրերի քանակը, իսկ Ամսաթվից սկսած արժեքի դեպքում՝ ամսաթիվը, որից սկսած տվյալ Գնորդի համար հասանելի կլինի գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքների (Պատվեր, Վաճառք, Վճարում, Վերադարձ) պատմությունը։

Գրանցված է Patver հավելվածում

Ստուգավանդակն ավտոմատ նշվում է տվյալ գնորդի՝ Patver հավելվածում գրանցվելու դեպքում։

Patver հավելված վերջին մուտքի ժամ

Նշվում է, թե տվյալ գնորդը վերջին անգամ երբ է մուտք գործել Patver հավելված, եթե վերջինս գրանցված է Patver հավելվածում։

Կարգավիճակ

Գնորդի կարգավիճակը հարկային ծրագրում։ Կարգավիճակ դաշտն ամեն օր թարմանում է Դրույթներ → b2b.armsoft հարթակ բաժնի Մասնակցել գնորդի տվյալների հավաքագրման ծրագրին ստուգավանդակը նշված լինելու դեպքում։ Ընդ որում՝ չգործող (Լուծարված, Սնանկ և այլն) Կարգավիճակով Գնորդի համար Անվանում, Լրիվ անվանում, ՀՎՀՀ, Կարգավիճակ սյուների արժեքները թղթապանակում ցուցադրվում են կարմիր գույնով։

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջի տեսքը հետևյալն է.

 

CustomerIntegrationToOtherSystem

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Արժեք

Նշանակություն

Արտաքին կոդ

Գնորդի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Գնորդի հաշիվ

Գնորդի հաշիվը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Կանխավճարի հաշիվ

Գնորդի կանխավճարի հաշիվը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Պայմանագրի կոդ

Գնորդի պայմանագրի կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Դիտել տպելու ձևը. դիտել տեղեկատուի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն տեղեկատուի ստեղծման և խմբագրման վերաբերյալ:

Խմբագրել կոդը. խմբագրել տեղեկատուի կոդը։ Խմբագրել կոդը հրամանը հասանելի է միայն ադմինիստրատորի իրավասություններ ունեցող Օգտագործողներին։

Ավելացնել երթուղու ձևանմուշին. գնորդին ավելացնել որևէ երթուղու ձևանմուշի։

Փոխարինել գնորդին երթուղիներում. գնորդին փոխարինել մեկ այլ գնորդով Երթուղու ձևանմուշում և/կամ Նախատեսվող երթուղում։

Դիտել երթուղու ձևանմուշ(ներ)ը. դիտել տվյալ գնորդի համար ստեղծված երթուղու ձևանմուշ(ներ)ը։

Գնորդի մնացորդների մուտքեր. բացել Գնորդի մնացորդների մուտքեր թղթապանակը։ Հրամանը հասանելի է միայն ադմինիստրատորի իրավասություններ ունեցող Օգտագործողներին։

b2b.armsoft հարթակ. Գնորդին Կապել b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության հետ, Կապել b2b.armsoft հարթակի մասնակցի հետ, ուղարկել Գնորդի տվյալները b2b.armsoft հարթակ, դիտել b2b.armsoft հարթակում Գնորդի ունեցած տվյալները կամ թարմացնել գնորդ(ներ)ի կարգավիճակ(ներ)ը b2b.armsoft հարթակից։

Հաշվետվություններ. հնարավոր է դիտել տվյալ գնորդին վերաբերող հետևյալ հաշվետվությունները՝ Գնորդի քաղվածք, Գնորդների մնացորդներ, Վաճառքների մնացորդներ, Վաճառքների վճարումներ և մարումներ, Գնորդների գործողություններ, Գնորդների շրջանառություն, Ապրանքների գործողություններ ըստ գնորդի, Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ, Վաճառքների վերլուծություն, Վաճառքների համեմատական, Գնորդի հաշվարկային հաշիվներ, Գնորդի կոնտակտներ, Վաճառքի գոտիներ, Գնորդի պարտքի սահմանաչափեր։

 

note Նշում

Գնորդներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):