Գնորդի զեղչի խմբեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի զեղչի խմբեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով հնարավոր է նույն զեղչի տոկոսն ունեցող գնորդներին խմբավորել, որը կիրառվում է Ապրանքների զեղչեր և Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթերը ստեղծելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գնորդի զեղչի խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի զեղչի խմբի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի զեղչի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Կուտակիչ

Տվյալ գնորդի զեղչի խմբից անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ զեղչի խմբի կոդը։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի զեղչի խմբեր տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել CsDscGrp արժեքը։