Գնորդի նվերի ակցիայի խմբեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի նվերի ակցիայի խմբեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով հնարավոր է նույն նվերի ակցիան ունեցող գնորդներին խմբավորել, որը կիրառվում է Նվերների ակցիաներ փաստաթուղթը ստեղծելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում: Տեղեկատուն տեսանելի է, եթե Դրույթների Ընդհանուր էջից Նվերների ակցիաները ակտիվացված է։

Գնորդի նվերի ակցիայի խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի նվերի ակցիայի խմբի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի նվերի ակցիայի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Կուտակիչ

Տվյալ գնորդի նվերի ակցիայի խմբից անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ նվերի ակցիայի խմբի կոդը։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի նվերի ակցիայի խմբեր տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել CsGftGrp արժեքը։