Տարաների ի պահ տրման սխեմաներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Տարաների ի պահ տրման սխեմաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տարաների ի պահ տրման սխեմաներ տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է տարաների համար նկարագրել ի պահ տրման սխեմա։ Սխեմաները կիրառվում են բոլոր այն դեպքերում, երբ գնորդի մոտ տարաների մի մասը վաճառվում է, մի մասն էլ տրվում է ի պահ։ Նման դեպքերում Գնորդներ տեղեկատուի Տարաները տրվում են ի պահ ստուգավանդակը նշելիս և դաշտում Ի պահ տրման սխեմա ընտրելիս ի պահ կտրվեն միայն սխեմայում սահմանած տարաները, մյուսները՝ կվաճառվեն։

Տարաների ի պահ տրման սխեմաներ տեղեկատուն տեսանելի է Դրույթների Ընդհանուր էջի Ի պահ հանձնված ապրնքների հաշվառում և Տարաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակները նշված լինելու դեպքում։

Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Տարաների ի պահ տրման սխեմաներ տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

ContDeposSch

 

Տարաների ի պահ տրման սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքների հասանելիության սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Ապրանքների հասանելիության սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տարաների ի պահ տրման սխեմաներ ցուցակում սահմանվում են ի պահ տրվող ապրանքները։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: