Բանկեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Բանկեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերի ցուցակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Բանկեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Բանկի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Բանկի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

SWIFT կոդ

Բանկի SWIFT կոդը:

 

Բանկեր տեղեկատուի արժեքները կիրառվում են Գնորդներ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ էջում և Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Ներմուծել b2b.armsoft հարթակից․ բանկերի վերաբերյալ տեղեկատվությունը b2b.armsoft հարթակից ներմուծելու հնարավորություն։