Աշխատանք ամսաթիվ տիպի դաշտերի հետ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Մուտքագրման դաշտեր >

Աշխատանք ամսաթիվ տիպի դաշտերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ամսաթիվ տիպի դաշտերի արժեքները կարելի է մուտքագրել ստեղնաշարից, ընտրել կցված օրացույցից կամ տեղադրել նախկինում պատճենված արժեքը։ Այս դաշտերի սկզբնական արժեքը հիմնականում ընթացիկ ամսաթիվն է:

 

Date1

 

Խմբագրելիս բաժանող նշանները մուտքագրելու կարիք չկա, դրանք մշտապես առկա են:

Ամսաթիվը մուտքագրվում է հետևյալ ձևաչափերից մեկով` ՕՕ/ԱԱ/ՏՏ (երկնիշ օրը, ամիսը և տարվա վերջին երկու նիշերը) կամ ՕՕ/ԱԱ/ՏՏՏՏ (երկնիշ օրը, ամիսը և տարվա չորս նիշերը): Տարին երկու նիշով ցուցադրելիս 00-ից մինչև 49 թվերը մեկնաբանվում են որպես 2000-ից 2049-ը թթ., 50-ից 99-ը 1950թ.-ից 1999թ.:

Ծրագիրը թույլ չի տալիս գրանցել գոյություն չունեցող կամ ոչ լրիվ մուտքագրված ամսաթվեր (օրինակ` 32/03/2013 կամ 31/  /13): Այս դեպքերում հայտնվում է նշան, որը զգուշացնում է սխալ ամսաթվի մասին:

 

UI.DataEditors.Date.Error

 

UI.DataEditors.Date.Error2

 

Արժեքը խմբագրելիս կարելի է օգտվել Սլաք վերև կամ Սլաք ներքև ստեղներից: Սլաք վերև աճեցնում է, իսկ Սլաք ներքև նվազեցնում է արժեքը: Փոփոխությունը կատարվում է ամսաթվի ընտրված բաժնում (օր, ամիս կամ տարի): Օրը փոխվում է 1-ից մինչև 28/29/30/31 սահաններում (կապված է ամսվա և տարվա արժեքներից), ամիսը` 1-ից 12-ը:

CTRL+Սլաք աջ կա Սլաք ձախ ստեղների համադրությամբ կարելի է ընտրել կողքի բաժինը:

Օրացույց

Օրացույցը ցուցադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև (UI.Grid.Sort button1) կոճակը

սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը

սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:

 

UI.DataEditors.Date.Calendar.Scroll

 

Օրացույցի ցանկացած ամսաթվի վրա մկնիկի սեղմումով կամ ENTER ստեղնով կատարվում է արժեքի տեղադրում ամսաթիվ դաշտում: ESC ստեղնը թողնում է ամսաթիվ դաշտն անփոփոխ:

Օրացույցը փակելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև (UI.Grid.Sort button1) կոճակը,

սեղմել օրացույցից դուրս տարածքում,

սեղմել F4, ESC կամ ENTER ստեղնը:

Օրացույցում անհրաժեշտ ամսաթվը կարելի է ընտրել սլաքների միջոցով: Սլաքներով շարժվելով աջ, ձախ, վերև կամ ներքև, աստիճանաբար փոխվում է ամսաթիվը, այնուհետև ամիսը, հետո տարին և այդպես շարունակ:

 

Ամիսները և տարին արագ կարելի է փոխել օրացույցի վերևի մասում երևացող աջ կամ ձախ սլաքների վրա մկնիկի սեղմումով: Այդ սլաքների միջև եղած ամսաթվի վրա մկնիկի սեղմումը կբերի տվյալ տարվա ամիսների ցուցակը:

Այսօր կոճակը հնարավորություն է տալիս արագորեն վերադառնալ ընթացիկ ամսաթվին:

 

UI.DataEditors.Date.Calendar

 

Փոխելով պատուհանի չափերն ավելացվում կամ պակասեցվում են օրացույցի ամիսները:

 

UI.DataEditors.Date.CalendarLarge