Գնորդի մնացորդների մուտքեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Գնորդի մնացորդների մուտքեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է Գնորդ(ներ)ի Պարտքի, Վերադարձի և Կանխավճարի մնացորդները ստեղծելու համար:

Գնորդի մնացորդի մուտք փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը․

 

CustomerRemaindersInputs

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Գնորդի մնացորդի մուտք փաստաթուղթը։

Գնորդ

Գնորդը, որի անունով ձևակերպվում է Գնորդի մնացորդի մուտք փաստաթուղթը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Տեսակ

Տեսակ դաշտում կարելի է նշել Գնորդի մնացորդի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է ընտրել Պարտք, Կանխավճար, Վերադարձ արժեքները։

Գումար

Գնորդի մնացորդի գումարը։

Վճարման ուշացման օրեր

Սահմանվում է տվյալ փաստաթղթով ձևակերպվող պարտքի համար վճարման ուշացման օրերի քանակը: Լռելյայն առաջարկվում է տվյալ գնորդի քարտում սահմանված Վճարման ուշացման օրերի քանակը: Դաշտն ակտիվ է միայն Տեսակ դաշտում Պարտք տարբերակն ընտրելու դեպքում։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից:

 

Գնորդի մնացորդների մուտք թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի մնացորդների մուտք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CustomerRemaindersInput.xlsm  ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):