Երթուղու ձևանմուշներ

Ուղղորդիչ:  Երթուղիներ > Փաստաթղթեր >

Երթուղու ձևանմուշներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթն օգտագործվում է Գնորդների մոտ առևտրային գործակալների կրկնվող այցելությունները կազմակերպելու գործընթացում։ Առևտրային գործակալների օրական այցելությունները Գնորդներին նկարագրվում է Երթուղու ձևանմուշներ փաստաթղթի միջոցով: Փաստաթուղթը հնարավոր է սահմանել ինչպես Առևտրային գործակալի, այնպես էլ Վաճառքի գոտու համար։ Վերջին դեպքում յուրաքանչյուր առևտրային գործակալի Նախատեսվող երթուղին կստեղծվի՝ նրան կցած Վաճառքի գոտիներից հիմնականի համար սահմանված Երթուղու ձևանմուշին համապատասխան։ Յուրաքանչյուր առևտրային գործակալի/վաճառքի գոտու շաբաթվա յուրաքանչյուր օրվա երթուղին նկարագրվում է առանձին Երթուղու ձևանմուշ փաստաթղթում։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Վաճառքի գոտին, որի համար սահմանվում է Երթուղու ձևանմուշը։ Կարող է ընդունել արժեքներ Վաճառքի գոտիներ տեղեկատուից։ Ակտիվ է՝ Առևտրային գործակալ դաշտում արժեք չնշելու դեպքում։

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, որի համար սահմանվում է Երթուղու ձևանմուշը։ Կարող է ընդունել արժեքներ Առևտրային գործակալներ տեղեկատուից։ Ակտիվ է՝ Վաճառքի գոտի դաշտում արժեք չնշելու դեպքում։

Շաբաթ

Շաբաթը, որի համար սահմանվում է Երթուղու ձևանմուշը: Կիրառվում է պարբերական երթուղիների դեպքում, և ցույց է տալիս թե Դրույթների Ընդհանուր էջի Երթուղու սկզբի ամսաթիվ դաշտի արժեքից սկսած որերորդ շաբաթվա համար է սահմանվում տվյալ երթուղին։

Շաբաթվա օր

Շաբաթվա օրը, որի համար սահմանվում է Երթուղու ձևանմուշը։

Պարբերականություն

Պարբերականությունը, որից կախված շաբաթվա երթուղիները կկրկնվեն։ Դաշտում 1 արժեք նշելու դեպքում Վաճառքի գոտու/Առևտրային գործակալի երթուղին կկրկնվի շաբաթը մեկ, 2 արժեք նշելու դեպքում ՝ երկու շաբաթը մեկ, 3 արժեք նշելու դեպքում ՝ երեք շաբաթը մեկ և այդպես շարունակ։ Պարբերական երթուղիների դեպքում անհրաժեշտ է սահմանել Երթուղու ձևանմուշը՝ Շաբաթ դաշտում նշելով համապատասխան շաբաթը՝ 1-ին, 2-րդ և այլն։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Երթուղու ձևանմուշ փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

RouteTemplates

 

Գնորդներ աղյուսակում լրացվում է գնորդի կոդը, անվանումը, գործունեության հասցեն և մեկնաբանություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16, տող տեղադրելու table_row_insert , ընթացիկ տողը վերև uparrow և ընթացիկ տողը ներքև downarrow տեղափոխելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Նախատեսվող երթուղի թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Ստեղծել նախատեսվող երթուղի․ ստեղծվում է Նախատեսվող երթուղի փաստաթուղթը։

Դիտել քարտեզի վրա․ դիտել փաստաթղթի Գնորդների աշխարհագրական դիրքերը քարտեզի վրա։

 

note Նշում

Երթուղու ձևանմուշ փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի RouteTemplate.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):