Գնորդի սանդղակային զեղչի խմբեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի սանդղակային զեղչի խմբեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով հնարավոր է նույն սանդղակային զեղչի տոկոսն ունեցող գնորդներին խմբավորել, որը կիրառվում է Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթը ստեղծելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գնորդի սանդղակային զեղչի խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի սանդղակային զեղչի խմբի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի սանդղակային զեղչի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Կուտակիչ

Տվյալ գնորդի սանդղակային զեղչի խմբից անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ սանդղակային զեղչի խմբի կոդը։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի սանդղակային զեղչի խմբեր տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել CsSclGrp արժեքը։