Գնորդները քարտեզի վրա

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդները քարտեզի վրա

Previous pageReturn to chapter overviewNext page

Գնորդները քարտեզի վրա տեղեկատուում արտացոլվում են գնորդների տեղադիրքը, ինչպես նաև b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության հետ չհամընկնող կոորդինատներով գնորդները և կոորդինատ չունեցող գնորդները։

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գնորդները քարտեզի վրա երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր խմբերի գնորդները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր վաճառքի գոտիներում գտնվող գնորդները։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գտնվելու վայրերում գտնվող գնորդները։

 

Գնորդները քարտեզի վրա տեղեկատուուի տեսքը հետևյալն է.

 

CustomersOnMap

 

Տեղեկատուում գնորդներն արտացոլվում են հետևյալ նշաններով՝

 

pushPin    - Այն գնորդներն են, որոնց կոորդինատները համընկնում են b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության տվյալների հետ։

pushPin3      - Այն գնորդներն են, որոնց Քարտեզագրված կազմակերպություն դաշտը դատարկ է։

pushPin2 pushPin4 - Այն գնորդներն են, որոնց կոորդինատները չեն համընկնում b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության տվյալների հետ։ Առաջին նշանով արտացոլվում է տվյալը b2b.armsoft հարթակում, իսկ երկրորդ նշանով՝ տվյալը համակարգում։

 

Գնորդի տեղադիրքի վրա մկնկի ձախ ստեղնով երկու անգամ սեղմելիս բացվում է Գնորդ տեղեկատուն, իսկ pushPin2 կոճակի վրա մկնիկի աջ ստեղնը սեղմելիս բացվում է Խմբագրել գնորդի կոորդինատները հրամանը, որի միջոցով հնարավոր է գնորդների կոորդինատները համապատասխանեցնել b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության կոորդինատներին։

 

Քարտեզի վերևի մասում տեղադրված են տեղեկատուի հետ աշխատելու համար անհրաժեշտ հետևյալ գործիքները․

 

table_refresh_32 - կոճակին սեղմելիս կհայտնվի երկխոսության պատուհանը և հնարավոր կլինի փոխել դրա պարամետրերը։

locationPushpinRed_16 - կոճակին սեղմելիս արտացոլվում են այն գնորդների տեղադիրքերը, որոնց կոորդինատները չեն համընկնում b2b.armsoft հարթակի քարտեզագրված կազմակերպության կոորդինատների հետ։

locationPushpinRedAndVendor_16 - կոճակին սեղմելիս հայտնվում է Կոորդինատ չունեցող գնորդների թղթապանակը։

 

Քարտեզի ներքևի մասում արտացոլվում եմ Չհամընկնող կոորդինատներով և Կոորդինատ չունեցող գնորդների քանակները։