Վաճառքի գոտիներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Վաճառքի գոտիներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի գոտիներ տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է Գնորդներին տարանջատել` ըստ Վաճառքի գոտիների: Վաճառքի գոտիները կցվում են Գնորդներին և Առևտրային գործակալներին, ինչի շնորհիվ շարժական մասում Առևտրային գործակալներին հասանելի են միայն իրենց կցված վաճառքի գոտ(իներ)ում գտնվող գնորդները:

Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Վաճառքի գոտիներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Վաճառքի գոտու կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Վաճառքի գոտու անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Կուտակիչ

Տվյալ վաճառքի գոտուց անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ վաճառքի գոտու կոդը։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում տվյալ վաճառքի գոտին կհամարվի փակված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն տեղեկատուի ստեղծման և խմբագրման վերաբերյալ: հնարավորություն:

 

note Նշում

Վաճառքի գոտիներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել SArea արժեքը։