Նախատեսվող երթուղիներ

Ուղղորդիչ:  Երթուղիներ > Փաստաթղթեր >

Նախատեսվող երթուղիներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթն օգտագործվում է առևտրային գործակալների՝ Գնորդներին այցելությունների կազմակերպման գործընթացում։ Առևտրային գործակալների այցելությունները Գնորդներին նկարագրվում է Երթուղու ձևանմուշներ փաստաթղթի միջոցով, որի հիման վրա յուրաքանչյուր առևտրային գործակալի համար ստեղծվում է իր յուրահատուկ Նախատեսվող երթուղին։ Շարժական սարքերում յուրաքանչյուր առևտրային գործակալ հնարավորություն ունի տեսնել իր համար գրասենյակային մասում ստեղծված և տվյալ թղթապանակում արտացոլվող նախատեսվող առաջիկա երթուղիները։ Նախատեսվող երթուղիները հնարավոր է ստեղծել․

թղթապանակից՝ Ավելացնել հրամանի միջոցով,

Շարժական մասում Տվյալների ստացում կատարելիս Երթուղու ձևանմուշ փաստաթղթի հիման վրա ավտոմատ՝ կախված գրասենյակային մասում Դրույթների Շարժական սարքեր էջի Առաջիկա երթուղիների օրերի քանակ և շարժական մասում Կարգավորումներ էջի Պարամետրեր բաժնի Առաջիկա երթուղիներ պարամետրերից,

Երթուղու ձևանմուշներ փաստաթղթի կոնտեքստային ցանկից։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Նախատեսվող երթուղի փաստաթղթի ամսաթիվը։ Ամսաթիվ տիպի պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում համար ստեղծվում է Նախատեսվող երթուղի փաստաթուղթը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Հերթական համար

Առևտրային գործակալի նախատեսվող երթուղու հերթական համարը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Նախատեսվող երթուղի փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

PlannedRoute

 

Գնորդներ աղյուսակում լրացվում է գնորդի կոդը, անվանումը, առաքման հասցեն, կոորդինատը և մեկնաբանություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 , տող տեղադրելու table_row_insert , uparrow ընթացիկ տողը վերև և downarrow ընթացիկ տողը ներքև տեղափոխելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Փաստաթղթեր էջի տեսքը հետևյալն է․

 

PlannedRouteDocuments

 

Փաստաթղթեր աղյուսակում լրացվում է փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը, նկարագրությունը և մեկնաբանություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 , uparrow ընթացիկ տողը վերև և downarrow ընթացիկ տողը ներքև տեղափոխելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Նախատեսվող երթուղի թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

 

note Նշում

Նախատեսվող երթուղի փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի PlannedRoute.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):