b2b.armsoft հարթակ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

b2b.armsoft հարթակ

Previous pageReturn to chapter overviewNext page

b2b.armsoft հարթակ էջի տեսքը հետևյալն է.

 

Options_b2b.armsoft.am

 

Այս էջում սահմանվում են b2b.armsoft հարթակի աշխատանքի համար անհրաժեշտ կարգավորումները․

 

Դաշտ

Նշանակություն

Հարթակի մասնակից

b2b.armsoft հարթակում գրանցված մասնակցի տվյալները նշվում են Հարթակի մասնակից դաշտում: Հարթակի մասնակից ընտրելու համար պարտադիր պայման է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնում ՀՎՀՀ դաշտի լրացված լինելը։ Միայն դաշտը նշելուց հետո է հնարավոր օգտվել b2b.armsoft ենթահամակարգից։

Կազմակերպության անվանումը SMS-ի համար

Գնորդներին՝ իրենց կատարած Վճարումների մասին ծանուցում ուղարկելիս SMS հաղորդագրության մեջ նշվող Կազմակերպության անվանումը։ SMS հաղորդագրության ուղարկման համար Գնորդ տեղեկատուի Կոնտակտներ էջում անհրաժեշտ է տալ համապատասխան կարգավորումները։

Ծանուցումների համար օգտագործել

Օգտագործող և Գաղտնաբառ դաշտերում Robot օգտագործողի նույնականացման տվյալները լրացնելու դեպքում b2b.armsoft հարթակից ստացված ծանուցումներում կնշվի նաև փաստաթուղթն ուղարկող կազմակերպության անվանումը։

Patver հավելված ուղարկվող տվյալները

Բացվածքով փաստաթղթերի քանակը դաշտում սահմանվում է փաստաթղթերի քանակը, որը  հասանելի է Patver հավելվածում գրանցված գնորդներին։

Գնորդների մնացորդներ, Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ, Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր, Վճարումներ, Վճարումներ գնորդին ստուգավանդակները նշված լինելու դեպքում նշված փաստաթղթերը և հաշվետվությունները Patver հավելվածում հասանելի կլինեն գնորդներին։

Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին

Գնորդի տվյալների բարելավման ծրագրի շրջանակում գնորդների հանրային հասանելի (կոմերցիոն գաղտնիք չհանդիսացող) տվյալները համեմատվում են b2b.armsoft-ի տվյալների հետ։ Ստուգավանդակը նշելու դեպքում դուք կմասնակցեք b2b.armsoft հարթակում առկա տվյալների կատարելագործման գործընթացին։ Ստուգավանդակը նշված լինելու դեպքում ամեն օր ծրագիր առաջին անգամ մուտք գործելիս Դուք կստանաք ծանուցում՝ Patver հավելվածում գրանցված գնորդների քանակի վերաբերյալ։

Մասնակցել գնորդների հեռախոսահամարների հավաքագրման ծրագրին

Հայկական ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է գնորդների հեռախոսահամարների հավաքագրում, որի միջոցով գնորդները գրանցվում են Patver հավելվածում։ Ստուգավանդակը նշելու դեպքում մեր ընկերությունը կարող է միանալ այդ արշավին՝ գնորդներին Patver հավելվածի միջոցով իրենց պարտքերը և գործարքները դիտելու հնարավորություն տալով։ Patver հավելվածում գնորդին իր հետ կապված տվյալները հասանելի դարձնելու համար պետք է տվյալ գնորդի քարտում նշված լինի Հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակը։