Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Տեղեկատուներ >

Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի շնորհիվ հնարավոր է դիտել b2b.armsoft հարթակում առկա Քարտեզագրված կազմակերպությունների տվյալները և դրանք համեմատել ծրագրի գնորդների տվյալների հետ։ Տեղեկատուն կանչելիս բերվող Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում երկխոսության պատուհանի Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է․

 

OrdersInb2b.armsoft

 

Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված Անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր Քարտեզագրված կազմակերպությունները։

ՀՎՀՀ

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված ՀՎՀՀ-ով, հակառակ դեպքում՝ բոլոր Քարտեզագրված կազմակերպությունները։

Ոլորտներ

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն b2b.armsoft հարթակում միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր ոլորտների Քարտեզագրված կազմակերպությունները։

Մարզ

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր մարզերում գտնվող Քարտեզագրված կազմակերպությունները։

Համայնք

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր համայնքներում գտնվող Քարտեզագրված կազմակերպությունները։

Քաղաք, ավան, գյուղ

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր քաղաքներում, ավաններում և գյուղերում գտնվող Քարտեզագրված կազմակերպությունները։

Հասցե

Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր հասցեներում գտնվող Գնորդներն ու Քարտեզագրված կազմակերպությունները։

Վիճակ

Քարտեզագրված կազմակերպության և գնորդի համեմատման արդյունքում վիճակը։ Ընդունում է արժեքներ դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվող Համընկնում է, Շեղվում է, Գտնվել է, Չի գտնվել տարբերակներից։ Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն որոնման և համեմատման արդյունքում միայն նշված Վիկակն ընդունած Քարտեզագրված կազմակերպությունները։

Ցույց տալ փակվածները

Ստուգավանդակը նշելու դեպքում որոնման և համեմատման գործընթացին կմասնակցեն նաև Փակված Քարտեզագրվա կազմակերպությունները։

Ցույց տալ հասցեն

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում առանձին սյան տեսքով կարտացոլվեն նաև Քարտեզագրված կազմակերպությունների հասցեները։ Մարզ, Համայնք, Քաղաք, ավան, գյուղ, Հասցե դաշտը լրացնելիս այս դաշտն ավտոմատ կնշվի և կդառնա պասիվ։

Ցույց տալ աշխարհագրական կոորդինատները

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում առանձին սյան տեսքով կարտացոլվեն նաև Քարտեզագրված կազմակերպությունների աշխարհագրական կոորդինատները։ Դաշտն ակտիվ է միայն Ցույց տալ հասցեն ստուգավանդակը նշելու դեպքում։

 

Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում երկխոսության պատուհանի Համեմատման դաշտեր էջի տեսքը հետևյալն է․

 

OrdersInb2b.armsoft1

 

Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում պատուհանի Համեմատման դաշտեր էջը բաղկացած է․

 

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Համեմատել Կազմակերպության անվանումը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Լրիվ անվանում

Համեմատել Կազմակերպության լրիվ անվանումը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Իրավաբանական հասցե

Համեմատել Կազմակերպության Իրավաբանական հասցեն b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Գործունեության հասցե

Համեմատել Կազմակերպության Գործունեության հասցեն b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Աշխարհագրական կոորդինատներ

Համեմատել Կազմակերպության Աշխարհագրական կոորդինատները b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Ղեկավար

Համեմատել Կազմակերպության Ղեկավարի վերաբերյալ տվյալը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Ղեկավարի պաշտոն

Համեմատել Կազմակերպության Ղեկավարի պաշտոնի վերաբերյալ տվյալը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Հաշվապահ

Համեմատել Կազմակերպության Հաշվապահի վերաբերյալ տվյալը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Հաշվապահի պաշտոն

Համեմատել Կազմակերպության Հաշվապահի պաշտոնի վերաբերյալ տվյալը b2b.armsoft հարթակում և ծրագրում:

Համեմատման ժամանակ չդիտարկել

Կազմակերպության Անվանման և Լրիվ անվանման համեմատման ժամանակ կազմակերպաիրավական տեսակները չդիտարկել։

 

Կախված տեղեկատուի Վիճակ սյան արժեքից Քարտեզագրված կազմակերպությունները ընթացիկ տողին վերաբերող գործողությունները լինում են․ 

Ավելացնել գնորդ. b2b.armsoft հարթակում տվյալ Քարտեզագրված կազմակերպության վերաբերյալ առկա տվյալներին համապատասխան ծրագրում ստեղծել նոր գնորդ։

Դիտել Քարտեզագրված կազմակերպության տվյալները. Դիտել Քարտեզագրված կազմակերպության վերաբերյալ b2b.armsoft հարթակում առկա տվյալները։

Դիտել Գնորդի տվյալները. Դիտել ծրագրում առկա Գնորդի քարտը, ընդ որում՝ գտնված մեկից ավել տարբերակների դեպքում Դիտել գնորդի տվյալները հրամանը սեղմելիս բացվող պատուհանում Գնորդների ցանկից հնարավոր է ընտրել անհրաժեշտ գնորդին։

Կապել Գնորդի հետ. Գտնված Քարտեզագրված կազմակերպությունը կապել ծրագրում առկա Գնորդի հետ։

Խմբագրել տվյալները. Խմբագրել Շեղվում է վիճակ ունեցող Գնորդի տվյալները։ Հրամանը սեղմելիս բացվող պատուհանում կարտացոլվեն երկխոսության պատուհանի Համեմատման դաշտեր էջում սահմանված արժեքներից շեղվողները, ընդ որում՝ առանձին սյուների տեսքով կերևան ծրագրում և b2b.armsoft հարթակում առկա տվյալները։ Համապատասխան դաշտի համար Ընդունել տվյալները b2b.armsoft հարթակից ստուգավանդակը նշելիս և Կատարել հրամանը տալիս ծրագրում Գնորդներ տեղեկատուի տվյալը կխմբագրվի և կհամապատասխանեցվի b2b.armsoft հարթակում առկա տվյալին։