Բաժիններ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Բաժիններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բաժին տեղեկատուն տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։ Բաժինների հաշվառումն օգտագործելիս ծրագրում հնարավոր կլինի գնորդների պարտքերն առանձնացնել ըստ տարբեր բաժինների: Բաժին տեղեկատուն կցվում է առևտրային գործակալին, որի արդյունքում յուրաքանչյուր առևտրային գործակալ կարողանում է իրականացնել գործարքներ միայն իրեն հասանելի բաժիններով։ Համակարգում յուրաքանչյուր փաստաթղթին հնարավոր է կցել միայն մեկ բաժին։

Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Բաժիններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Բաժնի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Բաժնի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Կուտակիչ

Տվյալ բաժնից անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ բաժնի կոդը։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում տվյալ բաժինը կհամարվի փակված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն տեղեկատուի ստեղծման և խմբագրման վերաբերյալ:

 

note Նշում

Բաժիններ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել Division արժեքը։