Գնորդի հասանելի ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի հասանելի ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է սահմանել ըստ գնորդների ապրանքների հասանելիություն, որը կիրառվում է շարժական մասում փաստաթղթեր ստեղծելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

ProdAccessibilitysch

 

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Ապրանքների հասանելիության ցուցակում սահմանվում են հասանելի ապրանքները կամ դրանց խմբերը։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի CustomerAccessibleProducts.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):