Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը օգտագործվում է նյութական արժեքների մուտքերը պահեստ գրանցելու համար: Այս փաստաթուղթը բաղկացած է հետևյալ էջերից` Ընդհանուր, Նյութական արժեքների ցուցակ, Մատակարար, Լրացուցիչ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Պահեստ |
Պահեստը, որտեղ պետք է մուտք լինեն նյութական արժեքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի N |
Պահեստի մուտքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ |
Հաշվարկը կարելի է կանչել, երբ պահեստի մուտքի օրդերը գրանցված է: Տալիս է մանրամասն տեղեկատվություն բաշխված հավելյալ ծախսերի և նյութական արժեքների ինքնարժեքի վերաբերյալ: |
ԵՏՄ հայտարարագիր |
ԵՏՄ հայտարարագիր հրամանով Excel-ում ձևավորվում է տեղեկատվություն, որը հնարավոր է արտահանել XML ֆորմատով և ներմուծել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (taxservice.am): Հայտարարագիրը կարելի է կանչել, երբ պահեստի մուտքի օրդերը գրանցված է: Հրամանը սեղմելիս բացվող պատուհանում կարելի է ընտրել ՀՀ պետական սահմանը հատելու ամսաթիվը, նշել Արտարժույթի փոխարժեքը, ինչպես նաև ընտրել Նյութական արժեքի հայերեն և ռուսերեն անվանումներին համապատասխանող դաշտերը: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Նյութական արժեքների մուտքի արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը, արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Արտարժույթի փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Սա ոչ պարտադիր դաշտ է: Այս դաշտի արժեքից ելնելով լրացվում է Անվանում դաշտը, որը կարելի է խմբագրել: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: Եթե մատակարարի կոդը լրացվել է, ապա Մատակարարի հաշիվ դաշտը լրացնելու համար համակարգը կառաջարկի միայն այն հաշիվների ցուցակը, որոնց համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Մատակարարի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Տրված կանխավճարի հաշիվ |
Այս դաշտը նախատեսված է մատակարարին տրված կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման համար: Եթե գոյություն ունի տրված կանխավճար, որը ցանկանում եք ավտոմատ փոխմարել կրեդիտորական պարտքի հետ, ապա պետք է այս դաշտում լրացնել կանխավճարի հաշիվը: Այնուհետև, Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս, նյութական արժեքների ձեռք բերման գործառնություններից բացի կառաջարկվի ևս մի գործառնություն, որի դեբետում մատակարարի հաշիվն է, կրեդիտում` տրված կանխավճարի հաշիվը: Այս գործառնության գումարը հավասար է կանխավճարի և կրեդիտորական պարտքի հաշիվների մնացորդներից նվազագույնին: |
Դուրս գրման եղանակ |
Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Ձեռքբերման փաստաթղթի N |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը: |
Ձեռքբերման փաստաթղթի ա/թ. |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Նյութական արժեքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են մուտքագրվող նյութական արժեքների ցուցակը և դրանց ձեռքբերման ձևը:
Դաշտ |
Նշանակություն |
ՆԱ-ի ձեռք բերման տեսակ |
Որպես ՆԱ-ի ձեռք բերման տեսակ նախատեսված են հետևյալ տեսակները. Մատակարարից` Հ/Ա-ով, Առհաշվից` միակողմանի գնման ակտով, Առհաշվից` երկկողմանի գնման ակտով և Առանց հարկերի: Ելնելով ընտրված տեսակից` Գործառնություններ էջում Գեներացնել գործառնություններ կոճակի օգնությամբ տրվում են համապատասխան ձևակերպումները: |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ ՆԱ-ի ձեռք բերման տեսակ դաշտում նշված է Մատակարարից` Հ/Ա-ով: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` ԱԱՀ-ով, ԱԱՀ-ն այդ թվում, Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ: |
Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ԱԱՀ-ի գումարը կներառվի նյութական արժեքների ինքնարժեքի մեջ: |
ԱԱՀ-ի արտացոլման ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը նշված է: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում գործառնությունները գեներացնելիս ԱԱՀ-ի գումարը չի արտացոլվում ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա, և Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտում` ձեռք բերվող նյութական արժեքների գումարի հիման վրա ավտոմատ լրացվում է ԱԱՀ-ի գումարը, որը սակայն, կարելի է խմբագրել: Փաստաթղթում ավտոմատ գործառնություններ գեներացնելիս որպես ԱԱՀ-ի գումար համակարգն առաջարկում է այս դաշտում նշված գումարը: |
Նյութական արժեքների ցուցակը ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: Եթե Նյութական արժեքներ տեղեկատուում տվյալ նյութական արժեքը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Նյութական արժեքի տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
Գին / Գին արտարժ. |
Դրամային կամ արտարժույթային գինը: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Դրամային կամ արտարժույթային գումարը: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Հեռացնել կոճակն ընթացիկ տողը հեռացնում է առանց զգուշացման: Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Նյութական արժեքների ցուցակում նոր տող ավելացնելու կամ ընթացիկ տողը խմբագրելու ժամանակ, Գին կամ Քանակ դաշտերը լրացնելիս, ավտոմատ հաշվառվում և լրացվում է Գումար դաշտը: Նյութական արժեքների ցուցակում միևնույն նյութական արժեքից թույլատրվում է ունենալ մեկից ավելի տողեր, միայն ստուգվում է, որ միևնույն նյութական արժեքից նույն գնով և հաշվով լինի մեկ տող:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են Մատակարար կազմակերպության տվյալները․
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Մատակարարի իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Մատակարարի գործունեության հասցեն: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են պահեստի մուտքի օրդերին վերաբերվող լրացուցիչ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ.,այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ընդունեց |
Նյութական պատասխանատու անձը, այս դաշտը լրացվում է մուտքի պահեստը լրացնելիս,կարելի է խմբագրել: |
Տրանսպորտային փաստաթղթի N |
Լրացվում է Տրանսպորտային (ապրանքն ուղեկցող) փաստաթղթի համարը: Դաշտի արժեքը լրացվում է ԵՏՄ հայտարարագրում: |
ա/թ. |
Լրացվում է Տրանսպորտային (ապրանքն ուղեկցող) փաստաթղթի ամսաթիվը: Դաշտի արժեքը լրացվում է ԵՏՄ հայտարարագրում: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն հաշվով նշված նյութական արժեքների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես դեբետ, իսկ որպես կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Կախված ՆԱ ձեռք բերման տեսակ դաշտի արժեքից` կարող է լրացվել ևս մի գործառնության տող: Եթե տեսակը նշված է Մատակարարից` Հ/Ա-ով, ապա որպես դեբետ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից ԱԱՀ-ի դեբետային հաշիվը, իսկ կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Եթե տեսակը նշված է Առհաշվից` միակողմանի գնման ակտով կամ Առհաշվից` երկկողմանի գնման ակտով, ապա դեբետը չի լրացվում, իսկ որպես կրեդիտ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից Եկամտային հարկի կրեդիտային հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա:
Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, Հիշել կոճակը սեղմելիս փաստաթուղթը գրանցվում է և ավտոմատ բացվում խմբագրման համար, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական նոր փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր, ինչպես նաև նյութական արժեքների ցուցակը և գործառնությունները, դատարկվում են, իսկ որոշ մուտքի դաշտեր էլ մնում են անփոփոխ, որոնք հերթական փաստաթղթի համար կարելի է խմբագրել: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Պահեստի մուտքի օրդերին հնարավոր է կցել ֆայլեր, հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում:
Անմիջապես Պահեստի մուտքի օրդերից կարելի է անցում կատարել փաստաթղթերի մատյանին, ինչպես նաև կանչել հաշվետվություններ: Գործողությունների հրամանները տեղադրված են փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում:
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր, Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Վերադարձ մատակարարին, Հավելյալ ծախսերի բաշխում, ԲՄՀ (Ներմուծում), Պահեստի ելքի օրդեր, Նյութական արժեքների տեղաշարժ և Պատվեր մատակարարին: Դա կարելի է անել անմիջապես փաստաթղթի պատուհանի Այլ ներդիրից Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանով կամ Փաստաթղթերի մատյանում, ՆԱ փաստաթղթերի մատյանում կանգնել տվյալ Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել նույն հրամանը: Արդյունքում բացվում է ցուցակ, որից կարելի է ընտրել ստեղծվող փաստաթղթի տեսակը: Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթեր հնարավոր է ստեղծել մի քանի Պահեստի մուտքի օրդերների հիման վրա:
Ստեղծվող փաստաթղթի հիմնական դաշտերը լրացվում են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով:
Եթե Պահեստի մուտքի օրդերում լրացված է Մատակարար դաշտը, ապա Վճարման հանձնարարագրի Գործընկեր, Ստացող և Կրեդիտ հաշիվ.N դաշտերում լրացվում են տվյալ գործընկերոջ կոդը, անվանումը և հաշվարկային հաշիվը: Արժույթ դաշտում լրացվում է Պահեստի մուտքի օրդերի արժույթը, Գումար արժ. դաշտում` Պահեստի մուտքի օրդերի գումարի և Գումար ԱԱՀ դաշտի հանրագումարը: Գումար դրամով դաշտում լրացվում է համարժեքը դրամով. որպես փոխարժեք վերցվում է Պահեստի մուտքի օրդերում նշված փոխարժեքը: Վճարման նպատակ դաշտում լրացվում են Համաձայն Հ/Ա բառերը և մատակարարի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը, եթե այն լրացված է Պահեստի մուտքի օրդերի Հ/Ա-ի համար դաշտում:
Եթե Պահեստի մուտքի օրդերում լրացված է Մատակարար դաշտը, ապա Դրամարկղի ելքի օրդերում Գործընկեր, Ստացող դաշտերում լրացվում են տվյալ գործընկերոջ կոդը և անվանումը: Արժույթ դաշտում լրացվում է Պահեստի մուտքի օրդերի արժույթը, Գումար արժ. դաշտում` Պահեստի մուտքի օրդերի գումարի և Գումար ԱԱՀ դաշտի հանրագումարը: Գումար դրամով դաշտում լրացվում է համարժեքը դրամով. որպես փոխարժեք վերցվում է Պահեստի մուտքի օրդերում նշված փոխարժեքը: Հիմք դաշտում լրացվում են Համաձայն Հ/Ա բառերը և մատակարարի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը, եթե այն լրացված է Պահեստի մուտքի օրդերի Հ/Ա-ի համար դաշտում:
Պահեստի մուտքի օրդերում լրացված Պահեստը Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթում նշվում է որպես ելքի պահեստ: Լրացվում է նաև Նյութական արժեքների ցուցակը:
Եթե Պահեստի մուտքի օրդերում լրացված է Մատակարարի հաշիվ դաշտը, ապա այդ դաշտի արժեքը լրացվում է Վճարման հանձնարարագրի Գործառնություններ էջի Թղթակցող հաշիվ դաշտում և, այնուհետև, առաջարկվում է գործառնության դեբետային մասում: Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի դեպքում լրացվում է նաև Նյութական արժեքների ցուցակը:
Նշում |
---|
Պահեստի մուտքի օրդեր կարելի է ներմուծել MS Excel-ի IncomeImport.xlsm և IncomeGroupImport․xlsm ֆայլերի միջոցով, որոնք գտնվում են Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահ համակարգ մուտքագրել նյութական արժեքների մնացորդները
Ինչպե՞ս համակարգում գրանցել ՀՀ տարածք ներմուծվող նյութերն ու ապրանքները
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը