Ձեռքբերված նյութական արժեքների ինքնարժեքի հաշվարկում արտացոլվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված նյութական արժեքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Այն ձևավորվում է Պահեստի մուտքի օրդերի և դրա հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերով բաշխված գումարների արդյունքում:
Հաշվետվության տեսքը հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Պահեստի մուտքի օրդերով մուտքագրված նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրված քանակը: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
Պահեստի մուտք N.., ա/թ. |
Նյութական արժեքի ձեռքբերման գումարը դրամով: |
Հավելյալ ծախսեր N1,2…, ա/թ |
Համապատասխան Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթով նյութական արժեքի վրա բաշխված գումարը դրամով: |
Ընդամենը |
Ձեռքբերման գումարի և բաշխված գումարների հանրագումարը: |
Միավորի ինքնարժեք |
Ընդամենը և Քանակ դաշտերի հարաբերությունը: |