Փաստաթղթերի, տեղեկատուների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն (այլ փաստաթղթեր, նկարներ և այլն) պահպանելու համար կարելի է օգտվել ֆայլեր և հղումներ կցելու հնարավորությունից:
Այս հնարավորությունն առկա է.
•Աշխատակիցներ տեղեկատուում` աշխատանքային պայմանագեր, հրամաններ կցելու համար,
•Գործընկերներ տեղեկատուում` առքուվաճառքի պայմանագրեր կցելու համար,
•Հիմնական միջոցներ տեղեկատուում` տեխնիկական փաստաթղթեր կցելու համար,
•Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում` նախահաշիվներ, կատարողական ակտեր կցելու համար:
Ֆայլեր կցելու համար անհրաժեշտ է.
•տեղեկատուի կամ փաստաթղթի Ժապավենի Կցված ներդիրից կամ Արագ հասանելիության վահանակից ընտրել Ֆայլեր հրամանը.
•բացված պատուհանում սեղմել ավելացնել կոճակը
•ընտրել անհրաժեշտ ֆայլը և ավելացնել Open կոճակի միջոցով
•հաստատել փոփոխությունները Հիշել և փակել հրամանով:
Կցված ֆայլերի հետ աշխատանքի համար նախատեսված են հետևյալ գործիքները.
Դաշտ |
Նշանակություն |
Ավելացնել նոր ֆայլ: |
|
Հեռացնել կցված ֆայլը: |
|
Դիտել (F5) կցված ֆայլը: |
|
Կցված ֆայլը հիշել որպես նոր ֆայլ: |
Փաստաթղթին կամ տեղեկատուին Հղումների կցման համար անհրաժեշտ է.
•Տեղեկատուի կամ փաստաթղթի Ժապավենի Կցված ներդիրից կարելի է ընտրել Հղումներ հրամանը.
•բացված պատուհանում սեղմել ավելացնել կոճակը.
Կցված հղումներ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Նկարագրություն |
Կցված հղման նկարագրությունը: |
Հղում |
Նշվում է ֆայլի ճանապարհը, որի վրա կրկնակի կտտոցը բացում է նշված տեղեկատվությունը: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը, ով ավելացրել է հղումը: |
Կայան |
Համակարգչի անվանումը, որից ավելացվել է հղումը: |
Ամսաթիվ |
Ամսաթիվը, երբ կցվել է հղումը: |