Ֆիլտր
Ընտրման ցուցակը որպես ֆիլտրման միջոց
Տվյալները ֆիլտրելու համար մկնիկը պահել տվյալ սյան անվան վրա և սեղմել հայտնված ֆիլտր կոճակը (): Տվյալները ֆիլտրելու համար պետք է նշել ցուցակի համապատասխան տողերը:
Ֆիլտրել ըստ արժեքի
Տվյալները որևէ արժեքով ֆիլտրելու համար անհրաժեշտ է ֆիլտրվող արժեքի վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ֆիլտրել այդ արժեքով:
Արագ ֆիլտրման տող
Արագ ֆիլտրման համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Բերել ֆիլտրման տողը կոճակը կամ CTRL+Q ստեղների համադրությունը: Անհրաժեշտ տվյալը ֆիլտրելու համար այն մուտքագրել հայտնված ֆիլտրման տողի համապատասխան սյունում:
Նշված տողերի Ֆիլտրման հնարավորություն
Նշված տողերը ֆիլտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Ֆիլտրել նշվածները կոճակը:
Ֆիլտրի խմբագրում
Տվյալ սյան անվան վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Ֆիլտր հրամանը:
Սեղմել Խմբագրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:
Ֆիլտր խմբագրման պատուհանին ծանոթացեք ստորև:
Ֆիլտրի մաքրում
Սյանը վերաբերող ֆիլտրը մաքրելու համար անվան վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Մաքրել Ֆիլտրը հրամանը:
Ցանկի ֆիլտրը մաքրելու համար սեղմել Մաքրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:
Անջատել/Միացնել ֆիլտրը
Ֆիլտրն անջատելու/միացնելու համար պասիվացնել/ակտիվացնել Անջատել/Միացնել ֆիլտրը դրոշակը ֆիլտր վահանակի վրայից:
Ֆիլտր կիրառելու համար նախատեսված գործիքները խմբավորված են նաև Ժապավենի Տվյալներ ներդիրի Ֆիլտրել բաժնում:
Ֆիլտրման պայմանների տպում
Ցուցակի տպման ձևում ֆիլտրման պայմանները ներառելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ կոճակը և ընտրել Տպել ֆիլտրման պայմանները դրոշակը:
Տպման ձևում ֆիլտրման պայմանները ցուցադրվում են ցուցակից առաջ վերևի մասում: