Բեռնամաքսային հայտարարագիրը (ԲՄՀ) նախատեսված է Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ փոխադրելիս վճարվող մաքսատուրքերը, մաքսավճարներն ու ԱԱՀ-ի գումարները մուտքագրելու համար: Փաստաթղթում մուտքագրվող տվյալների համար հիմք է համարվում Մաքսային մարմնին տրված Բեռնամաքսային հայտարարագիրը` գրավոր հայտարարությունը:
Փաստաթղթի պատուհանը բաղկացած է 3 էջից` Ընդհանուր, Նյութական արժեքների ցուցակ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Մաքսատուն |
Լրացվում է մաքսատունը, որտեղ կատարվել է ապրանքների մաքսազերծումը։ Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մաքսատունը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Մաքսավճար |
Նշվում է մաքսավճարի գումարը` արտահայտված դրամով։ |
Մաքսավճարի հաշիվ |
Նշվում է այն հաշիվը, որով ձևակերպվելու է մաքսավճարի գումարը: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում նշված հաշիվը: |
Մաքսատուրքի հաշիվ |
Նշվում է այն հաշիվը, որով ձևակերպվելու է մաքսատուրքի գումարը: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում նշված հաշիվը: |
Մաքսային արժեքի հաշիվ |
Նշվում է այն հաշիվը, որով ձևակերպվելու է մաքսային արժեքը: |
ԱԱՀ-ի դեբետային հաշիվ |
Նշվում է այն հաշիվը, որով դեբետագրվելու է ԱԱՀ-ի գումարը: |
ԱԱՀ-ի կրեդիտային հաշիվ |
Նշվում է այն հաշիվը, որով կրեդիտագրվելու է ԱԱՀ-ի գումարը: |
ԲՄՀ-ի N |
Մաքսային մարմնին տրված բեռնամաքսային հայտարարագրի համարը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Նյութական արժեքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջի տվյալները լրացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է Ընտրել Հիմք ՊՄՕ-եր հրամանով ընտրել այն Պահեստի մուտքի օրդերները, որոնցով ներմուծված ապրանքները մաքսազերծվել են:
ԲՄՀ-ի տողեր դաշտին կից ցուցակում կցուցադրվեն բոլոր այն ԱՏԳԱԱ կոդերը, որոնցով տողեր կան փաստաթղթի ցուցակում: Եթե կան նյութական արժեքներ, որոնց ԱՏԳԱԱ կոդը դատարկ է, ապա ցուցակում կլինի նաև դատարկ կոդով տող:
Այժմ անհրաժեշտ է ցանկից ընտրել ԱՏԳԱԱ-ի տողը, Մաքսային արժեք դաշտում լրացնել այդ ԱՏԳԱԱ-ին համապատասխան արժեքը գրավոր հայտարարությունից: Ըստ անհրաժեշտության` կարելի է խմբագրել ավտոմատ լրացվող Մաքսատուրքի և ԱԱՀ-ի տոկոսներն ու գումարները: Այնուհետև անհրաժեշտ է սեղմել Բաշխել ըստ ԱՏԳԱԱ-ի հրամանը: Համակարգն ավտոմատ կբաշխի գումարները համապատասխան ԱՏԳԱԱ կոդով Նյութական արժեքների վրա` ըստ Պահեստի մուտքի օրդերում ընդհանուր գումարում ունեցած տեսակարար կշռի կամ ընդհանուր քանակում ունեցած տեսակարար կշռի:
Նույն ձևով կատարվում է բոլոր ԱՏԳԱԱ կոդերին համապատասխան բաշխումները:
Նյութական արժեքների ցուցակը ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդն է: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումն է: |
ԲՄՀ-ի տող |
ԱՏԳԱԱ դասակարգչի կոդը: Դաշտը խմբագրվող է, Նյութական արժեքի տեղեկատուում լրացված լինելու դեպքում, ավտոմատ կլրացվի փաստաթղթում: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
ՊՄՕ գումար դրամով |
Հիմք փաստաթղթում նյութական արժեքի դրամային գումարն է, այն հանդիսանում է գումարային բաշխման հիմքը: Բաշխումը կատարվում է տեսակարար կշռի սկզբունքով: |
Մաքսատուրք |
Նյութական արժեքի ինքնարժեքի վրա բաշխված Մաքսատուրքի գումարն է: Դաշտը խմբագրման ենթակա է: |
Գումար ԱԱՀ |
Նյութական արժեքի մակարդակով դեբետային ԱԱՀ-ի գումարն է: Դաշտը խմբագրման ենթակա է: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
Մուտքի ամսաթիվ |
Հիմք փաստաթղթի ամսաթիվը: |
Մուտքի փաստաթուղթ |
Հիմք Պահեստի մուտքի օրդերն ու համարը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Ընդհանուր էջում նշված հաշիվների և Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. ներկայացվում են մաքսավճարի, մաքսատուրքի և ԱԱՀ-ի ձևակերպման տողեր, միևնույն հաշվով նշված նյութական արժեքների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով: Իսկ ԱԱՀ-ի կրեդիտային հաշվի հետ թղթակցում է ԱԱՀ-ի դեբետային հաշիվ դաշտում նշված հաշիվը: |
Բեռնամաքսային հայտարարագիրը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, Հիշել կոճակը սեղմելիս փաստաթուղթը գրանցվում է և ավտոմատ բացվում խմբագրման համար, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական նոր փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր, ինչպես նաև նյութական արժեքների ցուցակը և գործառնությունները, դատարկվում են, իսկ որոշ մուտքի դաշտեր էլ մնում են անփոփոխ, որոնք հերթական փաստաթղթի համար կարելի է խմբագրել: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր: Դա անելու համար պետք է ՆԱ փաստաթղթերի մատյանում կանգնել տվյալ փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Ստեղծվող փաստաթղթերում հիմնական դաշտերը լրացվում են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով: