Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը նախատեսված է մանրածախ առևտրում վաճառքների իրականացման համար: Մանրածախ վաճառքը իրականացվում է դրամային գներով, իսկ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67% հաշվարկային դրույքաչափով: Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի պատուհանը կարելի է կանչել` սեղմելով ստեղնաշարից F12 ստեղնը։
Փաստաթղթի պատուհանը բաղկացած է 5 էջերից` Ընդհանուր, Մատակարար, Գնորդ, Անվանացուցակ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: Եթե Օգտագործողի փաստաթղթերում նշված է Գնորդը Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում դաշտը, ապա փաստաթղթում ավտոմատ կրացվի համապատասխան գնորդը: |
Տպել ծախս հիմնավորող ՀԴՄԿ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնի վրա կարտացոլվի գնորդի ՀՎՀՀ-ն: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: |
Առաջին էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.
Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Պայմանագիր |
Գնորդի հետ պայմանագրի համարը: |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Դրամարկղ |
Դրամարկղի կոդը, որտեղ կմուտքագրվի վաճառքից ստացված կանխիկ գումարը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Դրամարկղ դաշտի արժեքը։ |
Գնորդի հաշիվ |
Գնորդի հաշիվը: |
Ստացված կանխավճարի հաշիվ |
Ստացված կանխավճարի հաշիվը: |
ԱԱՀ-ի հաշիվ |
ԱԱՀ-ի հաշիվը: |
Բնապահ. հարկի կրեդիտային հաշիվ |
Բնապահպանական հարկը ձևակերպելիս կրեդիտում լրացվող հաշիվը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Անկանխիկ գործարքների հաշիվ |
Անկանխիկ ստացված գումարը մուտքագրելու հաշիվը: |
Դուրս գրման եղանակ |
Հարկային հաշիվների դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրս գրման ամսաթիվ |
Հարկային հաշիվների դուրսգրման ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. ԱԱՀ-ն այդ թվում 16,67%, Առանց ԱԱՀ և Զրոյական ԱԱՀ: |
Պահեստ |
Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է նյութական արժեքի նոր տող գրանցելիս: Այս դաշտը պարտադիր է լրացնել գծիկավոր կոդի կիրառման դեպքում: Նյութական արժեքի տող ավելացնելիս Ցուցակի Պահեստ սյունում կառաջարկվի այս արժեքը: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտը լրացվում է, եթե վաճառքի ժամանակ զեղչ է կիրառվում: Լրացված զեղչը կիրառվում է փաստաթղթի ամբողջ գումարի վրա: Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական թիվ, այդ դեպքում տեղի կունենա լրացված տոկոսի չափով գների բարձրացում: Փաստաթղթի տպվող ձևերում երևում է միայն զեղչված գինը: |
Անկանխիկ գումար |
Նշվում է անկանխիկ վճարվող գումարի չափը: |
Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելիս անկանխիկ վճարումները հնարավոր կլինի ստանալ ՀԴՄ սարքի POS տերմինալով: |
Կանխավճարի օգտագործում |
Նշվում է ստացված կանխավճարի գումարի այն չափը, որը փոխմարվելու է դեբիտորական պարտքի հետ: Այս գումարն արտացոլվում է ՀԴՄ կտրոնի վրա Կանխավճարի օգտագործում տողում: Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս կանխավճարի և դեբիտորական պարտքի փոխմարման տողում լրացվում է այս գումարը: |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի այս էջում լրացվում է վաճառվող նյութական արժեքների կամ ծառայությունների ցուցակը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս` ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, թե ծառայություն: |
Պահեստ |
Նյութական արժեքի դեպքում լրացվում է պահեստի կոդը: Ծառայության դեպքում այս դաշտը խմբագրվող չէ: |
Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս: |
Քանակ |
Նյութական արժեքի քանակը կամ ծառայության ծավալը: |
Գին |
Վաճառքի գինը դրամով: Նյութական արժեքի դեպքում համակարգն առաջարկում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում տվյալ նյութական արժեքի համար Մանրածախ գին դրամով դաշտում լրացված գինը: Ծառայության դեպքում լրացվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուի Վաճառքի գին դրամով դաշտում լրացված գինը: |
Գումար |
Այս դաշտում ավտոմատ լրացվում է գին և քանակ դաշտերի արտադրյալը: |
Այդ թվում բն. հարկի % |
Նյութական արժեքի կամ ծառայության վաճառքի գումարում բնապահպանական հարկի %-ը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Այդ թվում բն. հարկի գումար |
Նյութական արժեքի կամ ծառայության վաճառքի գումարում բնապահպանական հարկի գումարը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Ծախսի հաշիվ |
Նյութական արժեքի դեպքում այստեղ լրացվում է վաճառքից առաջացող ծախսի հաշիվը, իսկ ծառայության դեպքում այն դատարկ է: |
Հասույթի հաշիվ |
Նյութական արժեքի կամ ծառայության վաճառքից առաջացող հասույթի հաշիվն է: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ: Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ, այն կարելի է խմբագրել:
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի պատուհանի հաջորդ երկու էջերում լրացվում են համապատասխանաբար մատակարարի և գնորդի տվյալները: Մատակարար էջի դաշտերի արժեքները լրացվում են Դրույթների կազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա, իսկ Գնորդ էջի դաշտերի արժեքները` Գործընկերներ տեղեկատուից` տվյալ գործընկերոջ տվյալների հիման վրա:
Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ: Եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեի հետ, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերի: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ է:
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը:
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը:
Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:
Գնորդ էջում հնարավոր է լրացնել նաև Սոցիալական ծախս կատարած անձի տվյալները: Եթե նշվում է Սոցիալական ծախս կատարած ՀՀ քաղաքացի դրոշակի, ակտիվանում է Սոցիալական ծախսի տեսակ դաշտը: Դաշտում հնարավոր է նշել 1.Առողջության ապահովագրական փաթեթ, 2.Կրթական ծախս և 3.Այլ: Եթե տեսակը նշված է Առողջության ապահովագրական փաթեթ կամ Կրթական ծախս, ապա ակտիվանում է նաև Սոցիալական ծախս կատարած անձի տվյալները էջը, որտեղ հնարավոր է լրացնել Անձի Անունը, Ազգանունը և Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ: Լրացված տվյալները արտահանվում են փաստաթղթերը e-Invoicing համակարգ տեղափոխելիս` համապատասխան դաշտերի արժեքները լրացնելու համար:
Պատուհանի հինգերորդ էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները:
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Ցուցակի հիման վրա ստեղծվում են հետևյալ գործառնությունները. նյութական արժեքների դուրս գրման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում է ծախսի հաշիվը, իսկ կրեդիտում` ինքնարժեքի հաշիվը, հասույթի գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է գնորդի հաշիվը, իսկ կրեդիտում` հասույթի հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են գնորդի հաշիվը և ԱԱՀ-ի հաշիվը: Այս գործառնությունները ստեղծվում են նյութական արժեքների համար, իսկ ծառայությունների համար ստեղծվում են միայն վերջին երկու գործառնությունները: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: Փաստաթղթից հնարավոր է տպել ՀԴՄ կտրոն` ՀԴՄԿ կոճակի միջոցով:
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Դրամարկղի մուտքի օրդեր: Այդ դեպքում Դրամարկղի մուտքի օրդերում լրացվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա Դրամարկղի մուտքի օրդեր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Նշում |
---|
Վաճառք (Մանրածախ) կարելի է ներմուծել MS Excel-ի InvoiceRetailImport.xlsm և InvoiceRetailGroupImport.xlsm ֆայլերի միջոցով, որոնք գտնվում են Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը