Ինչպե՞ս համակարգում գրանցել ՀՀ տարածք ներմուծվող նյութերն ու ապրանքները

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս համակարգում գրանցել ՀՀ տարածք ներմուծվող նյութերն ու ապրանքները

Return to chapter overview

ՀՀ տարածք ներմուծվող նյութերն ու ապրանքները մուտքագրվում են Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի միջոցով:

  Դիտարկենք հետևյալ օրինակը.

  Աստղ ՍՊԸ-ն ՀՀ տարածք է ներմուծել հետևյալ ապրանքները.

Կանացի վերարկու - 20 հատ գինը 200 ԱՄՆ դոլար` ընդամենը 4000 ԱՄՆ դոլար

Տղամարդու վերարկու - 20 հատ գինը 220 ԱՄՆ դոլար` ընդամենը 4400 ԱՄՆ դոլար

Ապրանքները մատակարարվել է BENTEC S.p.A. ընկերության կողմից, որը 01/07/2017  ա/թ-ով դուրս է գրել հաշիվ (invoice) N 12954:  Նախապես BENTEC S.p.A. ընկերությանը` համաձայն պայմանագրի, վճարվել է կանխավճար 8400 ԱՄՆ դոլար գումարի  չափով` որը հաշվապահությունը ձևակերպել է 2242 Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար հաշվի դեբետով:

26/07/2017թ -ին ապրանքները մուտքագրվել են կազմակերպության Գլխավոր պահեստ համաձայն մուտքի օրդեր N ՊՄ014:

KBArticles.MaterialsImport1

Նյութական արժեքների ցուցակ էջում ՆԱ ձեռքբերման տեսակը ընտրվում է Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև` Առանց ԱԱՀ, որպեսզի այս ձեռքբերումը չներառվի հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ:

KBArticles.MaterialsImport2

  Գործառնություններ էջում Գեներացնել գործառնությունները կոճակը սեղմելիս գրանցվում են երկու գործառնություն` դ-տ 2161 Ապրանքներ պահեստում և կ-տ 52122 Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով (ներմուծում) մատակարարից ձեռքբերված ապրանքների գումարի չափով և դ-տ 52122 Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով (ներմուծում) և կ-տ 2242 Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար տրված կանխավճարի փոխմարումը կրեդիտորական պարտքով:

 

note Նշում

Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման 21 Արտարժույթի փոխանակաման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները ստանդարտի, վերոնշյալ փոխմարման գործառնությունը գրանցելուց առաջ անհրաժեշտ է 2242 հաշվի մնացորդը վերագնահատել Գործընկերոջ հաշվի վերագնահատում փաստաթղթի միջոցով:

 

Բացի այս վերոնշյալ գործառնություններից պետք է ավելացնել երկուսը.

  ա) Դ-տ 999 ԱՐՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ և կ-տ 9521 ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը: Այս արտահաշվեկշռային հաշիվներով թղթակցությունը օգտագործվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևի մեջ 15 տողի (Ա) վանդակում գումարը լրացնելու համար:

  բ) Դ-տ 22613 ՀՀ տարածք ներմուծված ապրանքների հաշվանցման ենթակա ԱԱՀ և կ-տ 25211 Հաշվարկային հաշիվ ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն:

KBArticles.MaterialsImport3

Ներմուծման ժամանակ ապրանքների ինքնարժեքի մեջ ներառվող ծախսումները (մաքսավճար, մաքսատուրք, տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման և այլ ծախսումները) մուտքագրվում են Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի միջոցով: Համաձայն մաքսային հայտարարագրի Աստղ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ներմուծված ապրանքների համար վճարվել է` մաքսավճար` 5500 դրամ և մաքսատուրք` 333790 դրամ: Որպեսզի այս վճարները ներառվեն ինքնարժեքի մեջ, անհրաժեշտ է գրանցել երկու Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթ: Մաքսավճարը գրանցելիս Հավելյալ ծախսի բաշխման մեջ Հիմք փաստաթուղթ  դաշտում նշվում է 26/07/17թ-ին գրանցված N ՊՄ014 պահեստի մուտքի օրդերը:

KBArticles.MaterialsImport4

KBArticles.MaterialsImport5

KBArticles.MaterialsImport6

  Մաքսատուրքը գրանցելիս Հավելյալ ծախսի բաշխման մեջ Հիմք փաստաթուղթ դաշտում նշվում է 25/02/13-ին գրանցված N ՊՄ034 պահեստի մուտքի օրդերը:

 

warning_16x16 Ուշադրություն

ՀԾ-Հաշվապահ համակարգում ամեն հաջորդ հավելյալ ծախսի համար որպես հիմք փաստաթուղթ նշվում է նույն պահեստի մուտքի օրդերը:

 

 

KBArticles.MaterialsImport7

KBArticles.MaterialsImport8

KBArticles.MaterialsImport9

Աստղ ՍՊԸ-ն ապրանքների տեղափոխման համար կնքել է պայմանագիր Երազ ՍՊԸ-ի հետ և վճարել է 154840 դրամ կանխավճար 2243 Տրված կանխավճար աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար հաշվով: Երազ ՍՊԸ-ն ապրանքերը հանձնելուց հետո ներկայացրել է կատարված բեռնափոխադրման  համար 25/02/2013  ա/թ-ով դուրս գրված հարկային հաշիվ N 156` 154840 դրամ և 5000 դրամ ԱԱՀ-ը:

KBArticles.MaterialsImport91

Պետք է ուշադրություն դարձնել Նյութական արժեքների ցուցակ էջում Գումար ԱԱՀ տողի գումարի վրա, որը  համակարգը 20% է հաշվարկում: Այդ գումարը պետք է ձեռքով ուղղել:

KBArticles.MaterialsImport92

KBArticles.MaterialsImport93