Փաստաթղթերի համարներ էջի տեսքը հետևյալն է.
Այստեղ լրացվում են համակարգում նախատեսված փաստաթղթերի վերջին գրանցված համարները` խմբավորված ըստ ենթահամակարգերի: Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցելիս` Փաստաթղթի համար դաշտում համակարգն ավտոմատ առաջարկում է տվյալ փաստաթղթի հաջորդ հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը:
Նշում |
Վճարման հանձնարարագիր փաստաթղթի համարակալումը չի օգտվում այստեղից միայն այն դեպքում, եթե Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուի մեջ բոլոր հաշվարկային հաշիվներին համապատասխանող Փաստաթղթի հերթական համար դաշտերը լրացված են: |
Դրամարկղի մուտքի օրդեր և դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերում Փաստաթղթի համար դաշտը լրացվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարով: Վերջինս կարգավորվում է Դրամարկղեր տեղեկատուից: |