Վերադարձ մատակարարին փաստաթղթի միջոցով իրականացվում է մատակարարից նախօրոք ձեռքբերված նյութական արժեքների հետ վերադարձ։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 5 էջից` Ընդհանուր, Նյութական արժեքների ցուցակ, Մատակարար, Գնորդ և Գործառնություններ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերադարձ մատակարարին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վերադարձ մատակարարին փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձ մատակարարին: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Ընդհանուր էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Նյութական արժեքների վերադարձման արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Մատակարար |
Լրացվում է այն մատակարարի կոդը, որին վերադարձվում են նյութական արժեքները: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Մատակարարի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Տարանցիկ հաշիվ |
Հաշիվն օգտագործվում է գործառնությունները գեներացնելիս: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Հիմք սերիա և համար |
Հիմք փաստաթղթի սերիան և համարը: Եթե հիմք փաստաթուղթը ստացված հաշիվն է, ապա այս դաշտում լրացվում է ստացված հաշվի սերիան և համարը: Հիմք փաստաթուղթ կարող է հանդիսանալ նաև Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը, որի դեպքում որպես հիմք սերիա և համար կլրացվի Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի ձեռքբերման փաստաթղթի համարը: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Վերադարձ մատակարարին փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ և 4 - Զրոյական ԱԱՀ: |
ԱԱՀ-ն ներառված է ինքնարժեքի մեջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ԱԱՀ-ի գումարը կներառվի վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքի մեջ: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որտեղից վերադարձվում են նյութական արժեքները: Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է նյութական արժեքի նոր տող գրանցելիս: |
Նյութական արժեքների ցուցակ աղյուսակում լրացվում են մատակարարին վերադարձվող նյութական արժեքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը։ Եթե ընտրված է հիմք փաստաթուղթը, ապա անվանացուցակն ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթի հիման վրա։ Լրացված տողերը կարելի է խմբագրել, հեռացնել, կամ ավելացնել նոր տողեր։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Պահեստ |
Պահեստը, որտեղից ելքագրվում են նյութական արժեքները: |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կոդը լրացնելիս: |
Քանակ |
Նյութական արժեքի վերադարձվող քանակը: |
Գին / Գին արտարժ. |
Նյութական արժեքի վերադարձի գինն ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Նյութական արժեքի վերադարձի գումարը դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
ԱԱՀ |
Դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ և/կամ նշված չէ հիմք փաստաթուղթը, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն և/կամ նշվել է հիմք փաստաթուղթը: |
Ցուցակում նույն նյութական արժեքը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ: Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ:
Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ և խմբագրման ենթակա չէ:
Անվանացուցակի ցանկացած տողում Քանակ կամ Գին դաշտերի խմբագրումը բերում է Գումար դաշտի ավտոմատ փոփոխմանը, իսկ Գումար դաշտի խմբագրումը բերում է Գին դաշտի փոփոխմանը, եթե Քանակ դաշտը զրո չէ: Նշված փոփոխությունների դեպքում ավտոմատ հաշվարկվում են անվանացուցակի բոլոր տողերի գումարը, շտկվում են Գումար ԱԱՀ և Ընդհանուր գումար դաշտերը: Գին դաշտը լրացնելիս, բոլոր դեպքերում, դաշտից դուրս գալիս հաշվի է առնվում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքը և անհրաժեշտության դեպքում կատարվում է Գին դաշտի վերահաշվարկ՝ հանելով ԱԱՀ-ի չափը: Գումար դաշտի խմբագրումը բերում է Գումար ԱԱՀ դաշտի փոփոխմանը՝ այն չփոքրացնելու պայմանով:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Մատակարարի իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Մատակարարի գործունեության հասցեն: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը: Այդ դաշտերի արժեքները լրացվում են Դրույթներ-ի Կազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա և ստուգման չեն ենթարկվում: Դրանք կարելի է հեռացնել կամ փոխարինել այլ տվյալներով: Այս էջի տեսքը հետևյալն է.
Վերադարձ մատակարարին պատուհանի Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. նյութական արժեքների դուրս գրման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում է ընտրված տարանցիկ հաշիվը, իսկ կրեդիտում` ինքնարժեքի հաշիվը, գնորդի գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է գնորդի հաշիվը, իսկ կրեդիտում` ընտրված տարանցիկ հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են գնորդի հաշիվը և ԱԱՀ-ի հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Նշում |
---|
Վերադարձ մատակարարին կարելի է ներմուծել MS Excel-ի ReturnToSupplierGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |