Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթուղթը օգտագործվում է մի պահեստից մեկ այլ պահեստ նյութական արժեքների տեղաշարժը գրանցելու համար: Փաստաթուղթը կազմված է 3 էջերից` Ընդհանուր, Լրացուցիչ, Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվում են նյութական արժեքները: |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են նյութական արժեքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Տպել վաճառքի գներով |
Այս դաշտը օգտագործվում է փաստաթուղթը տպելիս, MS Word և MS Excel արտահանելիս: Այն կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Մեծածախ` օգտագործվում են Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուի Վաճառքի գին դրամով սյունում լրացված գները, 2 - Մանրածախ` օգտագործվում են Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուի Մանրածախ գին դրամով սյունում լրացված գները: Եթե դաշտը դատարկ է, տպվող տեսքերում լրացվում են ինքնարժեքները: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Այս էջում լրացվում է նաև տեղաշարժվող նյութական արժեքների ցուցակը: Այդ ցուցակը լրացնելուց առաջ, նախօրոք պետք է լրացնել Պահեստ ելքի դաշտը, քանի որ նյութական արժեքների ցուցակը լրացնելիս այն անհրաժեշտ է: Նյութական արժեքների ցուցակի սյուների նշանակությունները հետևյալն են.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Տեղաշարժվող քանակը: |
Գումար |
Այս դաշտում լրացվում է տեղաշարժվող նյութական արժեքի գումարը: Ցուցակը լրացնելիս գումարը 0 է բերում, երբ խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: |
Հաշիվ մուտքի |
Նյութական արժեքի մուտքի հաշիվը: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է տեղաշարժվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել նյութական արժեքը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում և Չափման միավոր դաշտը: Այնուհետև պետք է նշել ելքագրման քանակը: Ըստ այդ քանակի, համակարգը հաշվի առնելով նյութական արժեքի հաշվառման կամ ծախսի մեթոդը, որոշում է, թե նյութական արժեքի առկա քանակներից ո՞ր հաշվառման գներից ի՞նչ քանակությամբ պետք է ելքագրվի, և ըստ այդմ էլ ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտը: Տվյալ նյութական արժեքի առկայությունից ըստ հաշվառման մեթոդի ընտրված քանակները մանրամասն արտապատկերվում են Խմբաքանակ (Ելքի սպեցիֆիկացիա) պատուհանում: Այս պատուհանի ցուցակի տողերում երևում են ընտրված նյութական արժեքի առկայությունը տվյալ պահին` ըստ մուտքի ամսաթվի, հաշվառման գնի, ելքագրվող քանակի, հաշվի և մուտքի փաստաթղթի:
Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոդ, Քանակ և Խմբաքանակ դաշտերը: Ցուցակում նույն նյութական արժեքը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Նշում |
Մուտքի և ելքի պահեստներ կարելի է նշել միևնույն պահեստը, եթե ցուցակում բոլոր տողերի համար մուտքի հաշիվը տարբերվում է ելքի հաշիվներից: |
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են նյութական արժեքների տեղաշարժին վերաբերվող լրացուցիչ դաշտեր.
Դաշտ |
Նշանակություն |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Միջնորդ |
Միջնորդի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Առաքողի գրանցման գրքի N |
Փաստաթղթի գրանցման գրքի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է դրույթների Կազմակերպություն էջում լրացված արժեքը: |
էջի N |
Գրանցման գրքում էջի համարը: |
Տողի N |
Գրանցման գրքի էջում տողի համարը: |
Դուրս գրման եղանակ |
Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրս գրման ամսաթիվ |
Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը: |
Տեղափոխման եղանակ |
Նյութական արժեքների տեղափոխման եղանակը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ավտոտրանսպորտային միջոց |
Դրոշակը նշելու դեպքում Մակնիշ և Պետհամարանիշ դաշտերը դառնում են պարտադիր լրացման ենթակա: |
Մակնիշ |
Ավտոտրանսպորտային միջոցի Մակնիշը: Դաշտն ակտիվանում է, եթե դրված է Ավտոտրանսպորտային միջոց դրոշակը: Տեղափոխման փաստաթուղթը e-Invoicing արտահանելիս, այս դաշտում նշված արժեքը նույնպես արտահանվում է: |
Պետհամարանիշ |
Ավտոտրանսպորտային միջոցի Պետհամարանիշը: Դաշտն ակտիվանում է, եթե դրված է Ավտոտրանսպորտային միջոց դրոշակը: Տեղափոխման փաստաթուղթը e-Invoicing արտահանելիս, այս դաշտում նշված արժեքը նույնպես արտահանվում է: |
Պայմանագիր |
Հաշվարկային փաստաթղթի պայմանագրի համարը: |
Պայմանագրի ամսաթիվը |
Հաշվարկային փաստաթղթի պայմանագրի ամսաթիվը: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներ տեղաշարժի վերաբերյալ: Կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով.միևնույն հաշվով նշված նյութական արժեքների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով` որպես դեբետ հաշիվ ընդունելով Հաշիվ մուտքի դաշտը, իսկ որպես կրեդիտ` Հաշիվ ելքի դաշտը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված -արգելված ) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փատաթղթեր: Դա կարելի է անել Փաստաթղթերի մատյանում կամ ՆԱ փաստաթղթերի մատյանում կանգնելով տվյալ Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրելով Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է ցուցակ, որից կարելի է ընտրել ստեղծվող փաստաթղթի տեսակը: Ստեղծվող փաստաթղթի հիմնական դաշտերը լրացվում են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով:
Նշում |
---|
Նյութական արժեքների տեղաշարժ կարելի է ներմուծել MS Excel-ի MoveImport.xlsm և MoveGroupImport.xlsm ֆայլերի միջոցով, որոնք գտնվում են Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը