Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթը օգտագործվում է պահեստից նյութական արժեքների ելքերը կամ ծախսերը գրանցելու համար: Այս փաստաթուղթը բաղկացած է 4 էջերից` Ընդհանուր, Նյութական արժեքների ցուցակ, Լրացուցիչ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի ելքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Պահեստ |
Պահեստը, որտեղից ելքագրվում կամ ծախսվում են նյութական արժեքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի N |
Պահեստի ելքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ծախսի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է ծախսի հաշիվը: Լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված չէ: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Այս էջում լրացվում է նաև ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքների ցուցակը: Այդ ցուցակը լրացնելուց առաջ, նախօրոք պետք է լրացնել Պահեստ դաշտը, քանի որ նյութական արժեքների ցուցակը լրացնելիս այն անհրաժեշտ է: Նյութական արժեքների ցուցակի սյուների նշանակությունը հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Ելքագրվող կամ ծախսվող քանակը: |
Գումար |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի գումարը: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, եթե խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել նյութական արժեքի կոդը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում և Չափման միավոր դաշտերը: Այնուհետև պետք է նշել ելքագրման կամ ծախսի քանակը: Ըստ այդ քանակի, համակարգը հաշվի առնելով նյութական արժեքի հաշվառման կամ ծախսի մեթոդը, որոշում է, թե նյութական արժեքի առկա քանակներից ո՞ր հաշվառման գներից ի՞նչ քանակությամբ պետք է ելքագրվի, և ըստ այդմ էլ գրանցումից հետո ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտը: Տվյալ նյութական արժեքի առկայությունից ըստ հաշվառման մեթոդի ընտրված քանակները մանրամասն արտապատկերվում են Խմբաքանակ (Ելքի սպեցիֆիկացիա) պատուհանում: Այս պատուհանի ցուցակի տողերում երևում են ընտրված նյութական արժեքի առկայությունը տվյալ պահին` ըստ մուտքի ամսաթվի, հաշվառման գնի, ելքագրվող քանակի, հաշվի և մուտքի փաստաթղթի:
Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոդ, Քանակ և Խմբաքանակ դաշտերը: Ցուցակում նույն նյութական արժեքը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են պահեստի ելքի օրդերին վերաբերվող լրացուցիչ տվյալներ.
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի անվանումը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Պահանջել է |
Պահանջողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն հաշվով նշված նյութական արժեքների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես կրեդիտ, իսկ որպես դեբետ լրացվում է Ծախսի հաշիվ դաշտը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա:
Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, Հիշել կոճակը սեղմելիս փաստաթուղթը գրանցվում է և ավտոմատ բացվում խմբագրման համար, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական նոր փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր, ինչպես նաև նյութական արժեքների ցուցակը և գործառնությունները, դատարկվում են, իսկ որոշ դաշտեր էլ մնում են անփոփոխ, որոնք հերթական փաստաթղթի համար կարելի է խմբագրել: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Պահեստի ելքի օրդերին հնարավոր է կցել ֆայլեր, հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում:
Անմիջապես Պահեստի ելքի օրդերից կարելի է անցում կատարել փաստաթղթերի մատյանին, ինչպես նաև կանչել հաշվետվություններ: Գործողությունների հրամանները տեղադրված են փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում:
Նշում |
---|
Պահեստի ելքի օրդեր կարելի է ներմուծել MS Excel-ի ExpenseImport.xlsm և ExpenseGroupImport․xlsm ֆայլերի միջոցով, որոնք գտնվում են Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը