Մինչ նյութական արժեքների մնացորդների մուտքագրումը պետք է տեղեկատուներում նկարագրվեն կազմակերպության պահեստները և նյութական արժեքները: Նյութական արժեքները նկարագրելուց առաջ ցանկալի է որոշ ժամանակ տրամադրել և մշակել ալգորիթմ դրանց կոդավորման համար: Ճիշտ կոդավորումը կհեշտացնի նյութական արժեքների հետ աշխատանքը:
Ենթադրենք, ցանկանում ենք մուտքագրել նյութական արժեքների մնացորդները 01.01.2017թ-ի դրությամբ: Այդ օրվա դրությամբ նյութական արժեքների հաշիվների վրա կան հետևյալ մնացորդները`
2111 – 189,092.50
2151 – 332,594.04
2161 – 2,387,500.00
Պահեստներում ունենք հետևյալ պատկերը`
Նյութական արժեքների սինթետիկ և անալիտիկ մնացորդները համակարգ մուտքագրվում են առանձին: Սինթետիկ մնացորդները մուտքագրվում են Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից (Հաշվետվություններ -> Ներդրման փուլի հաշվետվություններ -> Հաշիվների սկզբնական մնացորդներ):
Նյութական արժեքների անալիտիկ մնացորդները մուտքագրվում են Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի միջոցով: Յուրաքանչյուր պահեստի մնացորդը մուտքագրելու համար պետք է ստեղծել առանձին պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ: Քանի որ մեր օրինակում պետք է մուտքագրել մնացորդները 01.01.2017թ դրությամբ, պահեստի մուտքի օրդերի ամսաթիվը պետք է նշել 31.12.2016:
Նյութական արժեքների ցուցակում ՆԱ-ի ձեռք բերման տեսակը պետք է նշել 4 - առանց հարկերի և լրացնել նյութական արժեքների քանակա-գումարային մնացորդները:
02 - Պատրաստի արտադրանքի պահեստի մնացորդները մուտքագրվում են նույն ձևով:
Մնացորդների մուտքի ժամանակ հաշվապահական ձևակերպումներ չեն տրվում, քանի որ սինթետիկ մնացորդներն արդեն մուտքագրվել են Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից:
Նյութական արժեքների մնացորդները և համապատասխան հաշիվների մնացորդները լրացնելուց հետո, անհրաժեշտ է ստուգել լրացված մնացորդների համապատասխանությունը: Նյութական արժեքների անալիտիկ և սինթետիկ մնացորդների համապատասխանությունը կարելի է հեշտությամբ ստուգել Նյութական արժեքների հաշվետվություններից կանչելով ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում հաշվետվությունը:
Արագամաշ առարկաների սկզբնական մնացորդները համակարգ մուտքագրվում են նույն սկզբունքով: Անալիտիկ մնացորդները մուտքագրվում են ԱԱ-ի ձեռք բերում և շահագործման հանձնում փաստաթղթի միջոցով, իսկ սինթետիկ մնացորդները` Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից (Հաշվետվություններ -> Ներդրման փուլի հաշվետվություններ -> Հաշիվների սկզբնական մնացորդներ):