Նյութական արժեքներ տեղեկատուում նկարագրվում են նյութերը, ապրանքները, արտադրանքը, արագամաշ առարկաները և այլ պաշարներ։
Տեղեկատուում Ավելացնել հրամանով բացվող պատուհանում հնարավոր է մուտքագրել ապրանքի գծիկավոր կոդը և փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում:
Նյութական արժեք տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդն է: Նոր ավելացվող նյութական արժեքի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված նյութական արժեքի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Լրիվ անվանում |
Նյութական արժեքի լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս: |
Չափման միավոր |
Նյութական արժեքի չափման միավորի կոդն է: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Խումբ |
Նշվում է նյութական արժեքի խումբը: |
ԱՏԳԱԱ դասակարգիչ |
Նշվում է նյութական արժեքի դասակարգման կոդը ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային Անվանացանկում (ԱՏԳ ԱԱ): |
Հաշիվ |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: |
Նկար |
Կցվում է նյութական արժեքի նկարը: |
Ընդհանուր էջի դաշտերը հետևյալն են.
Նվազագույն քանակ (min) |
Նշվում է նյութական արժեքի մնացորդի քանակային մեծությունը, որի առկայությունն անհրաժեշտ է կազմակերպությունում։ Նշված ցուցանիշը թույլ է տալիս Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմել միայն այն ապրանքների համար, որոնց մնացորդները փոքր են նշված մեծությունից։ Դրա համար անհրաժեշտ է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում ընտրել Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները արժեքը։ |
Առավելագույն քանակ (max) |
Նշվում է նյութական արժեքի մնացորդի առավելագույն (max) քանակային մեծությունը պատվերի ձևավորման համար: |
Բնութագիր |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի բնութագիրը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Նշվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը: Այն կարելի է լրացնել օգտագործելով գծիկավոր կոդ կարդացող սկաներ: Օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում: |
Արտաքին կոդ |
Նշվում է նյութական արժեքի կոդից տարբեր ևս մի կոդ, որն օգտագործվում է այլ ՀԾ-համակարգերում գրանցված վաճառքները ՀԾ-Հաշվապահ համակարգ տեղափոխելու ժամանակ նյութական արժեքները նույնականացնելու համար: Սա օգտագործվում է այն դեպքում, երբ երկու համակարգերում նույն նյութական արժեքի կոդերը տարբեր են: |
ՀԾԲ գործակից |
Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Օգտագործվում է Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում բաշխման հիմքը 3` քանակի և գործակցի արտադրյալը կիրառելիս: |
Զեղչ (%) |
Նշվում է նյութական արժեքի զեղչի տոկոսը։ |
Բնապահպանական հարկի % |
Այս դաշտում նշված տոկոսը կիրառվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում նյութական արժեքի բնապահպանական հարկի գումարը հաշվարկելու համար: Դաշտն առկա է, եթե Դրույթներում Բնապահպանական հարկ վճարող դրոշակը միացված է: |
Հաշվառման մեթոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է նյութական արժեքի հաշվառման մեթոդը` ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), Անփոփոխ ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), Անփոփոխ ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), Միջին կշռված գնով: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում նյութական արժեքի նոր տող մուտքագրելիս հաշվառվում է ԱԱՀ: |
Հաշվառման հաշիվներ էջի դաշտերը հետևյալն են.
Վաճառքից հասույթի հաշիվ |
Նշված հաշիվն առաջարկվում է Հաշիվ-ապրանքագրում հասույթի հաշիվ դաշտում: |
Մանրածախ վաճառքից հասույթի հաշիվ |
Նշված հաշիվն առաջարկվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում հասույթի հաշիվ դաշտում: |
Վաճառքից ծախսի հաշիվ |
Նշված հաշիվն առաջարկվում է Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ծախսի հաշիվ դաշտում: |
ՆԱ վաճառքից հետ վերադարձի հասույթի ճշգրտման հաշիվ |
Նշված հաշիվն առաջարկվում է Վերադարձ գնորդից փաստաթղթում հասույթի հաշիվ դաշտում: |
Գներ էջում կարելի է տեսնել նյութական արժեքի գործող գները` սեղմելով Լրացնել գները կոճակը, ինչպես նաև Գների մատյան կոճակով հնարավոր է բացել տվյալ նյութական արժեքի համար սահմանված Գների մատյանը: Գներ էջի դաշտերը հետևյալն են.
Մեծածախ գին դրամով |
Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մեծածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Մանրածախ գին դրամով |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի մանրածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մանրածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Արտարժույթ |
Նշվում է արտարժույթի կոդը: |
Մեծածախ գին արտարժութային |
Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժութային գներ կարելի է ավելացնել Նյութական արժեքների գնացուցակից: |
Որոշ նյութական արժեքներ կարող են հանդիսանալ կոմպլեկտ` այսինքն բաղկացած լինել մի քանի այլ նյութական արժեքներից և ծառայություններից: Նկարագրելու համար, թե ինչ նյութական արժեքներից և ծառայություններից է բաղկացած տվյալ կոմպլեկտը, պետք է ՆԱ տեղեկատուի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից ընտրել Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանը: Այնուհետև Կոմպլեկտի բաղադրամասեր պատուհանում Ավելացնել հրամանի օգնությամբ լրացնել բաղադրամասերի ցուցակը: Կոմպլեկտներ ձևավորելու համար կարելի է նաև օգտագործել Կոմպլեկտներ և Կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուները: Այս ցուցակն օգտագործվում է Նյութական արժեքների կոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս:
Նյութական արժեքների տողերի հիման վրա կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ: Այդ դեպքում Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի ցուցակը լրացվում է համապատասխան նյութական արժեքների տվյալներով: Նյութական արժեքի հիման վրա Պահեստի մուտքի օրդեր ստեղծելու համար պետք է տողի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթուղթ... հրամանը:
Նյութական արժեքին վերաբերող հաշվետվությունները կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Հաշվետվություններ հրամանի միջոցով, կամ խմբագրման պատուհանի ժապավենի Այլ ներդիրից:
Նյութական արժեքի կոդի փոփոխությունը կատարվում է կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանով: Վերջինս ցուցադրվում է, եթե Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված է Թույլ տալ խմբագրել տեղեկատուների կոդերը դրոշակը: Մատակարարներ հրամանով բացվում է տվյալ նյութական արժեքը մատակարարող մատակարարների ապրանքացանկերը։
Կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով մատակարարմամբ զբաղվող ընկերությունները կարող են իրենց ապրանքացանկը հրապարակել b2b.armsoft հարթակում:
Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված նյութական արժեքները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ամբողջ Նյութական արժեքներ տեղեկատուն համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Խմբագրել նշվածները հրամանի միջոցով կարելի է նշված տողերի համար խմբագրել որոշ դաշտեր:
Նշում |
---|
Նյութական արժեքները կարելի է ներմուծել MS Excel-ի MaterialsImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |