Արտահայտություններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Արտահայտություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաճախ օգտագործվող արտահայտությունների կամ մեկնաբանությունների տեղեկատուն է:

Արտահայտություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Իրենից ներկայացնում է արտահայտության կամ մեկնաբանության կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ:

Անվանում

Իրենից ներկայացնում է որևէ արտահայտություն կամ մեկնաբանություն:

 

Տարբեր փաստաթղթերի և տեղեկատուների որոշ դաշտեր լրացնելու համար կարելի է ընտրել տեղեկատուի տողերից: Այդպիսի դաշտերից են`

բոլոր փաստաթղթերի Մեկնաբանություն դաշտը

պահեստի մուտքի և ելքի օրդերների, նյութական արժեքների տեղաշարժի Միջնորդ, Թույլատրեց, Պահանջել է, Ում միջոցով դաշտերը

դրամարկղի մուտքի և ելքի օրդերների Հիմք և Հավելված դաշտերը:

Այս տեղեկատուի մեջ նոր տողեր ավելացնելիս ցանկալի է հաշվի առնել այս հանգամանքը և տողերը կոդավորել այնպես, որ համանման տողերը ցուցակում հաջորդեն միմյանց: Դրանով կհեշտացվի ցուցակից անհրաժեշտ արտահայտության ընտրությունը: