Վերադարձ գնորդից փաստաթղթի միջոցով իրականացվում է վաճառված նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների վերադարձ կազմակերպություն։
Վերադարձը կարելի է ձևավորել նախկինում գրանցված վաճառքի հիման վրա։ Նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների ցուցակը լրացվում է բոլոր վաճառված նյութական արժեքներով, ծառայություններով կամ հիմնական միջոցներով և ցուցակում անհրաժեշտ է թողնել միայն վերադարձվող նյութական արժեքները, ծառայությունները կամ հիմնական միջոցները։ Նյութական արժեքների վերադարձի դեպքում համակարգը, հիմնվելով վաճառքի փաստաթղթի վրա, որոշում է վերադարձվող նյութական արժեքների խմբաքանակը և նշված պահեստ է մուտքագրում այն գներով, որոնցով դրանք վաճառվել են։
Այն դեպքում, երբ վերադարձը գրանցելիս չի նշվում հիմք փաստաթուղթը, օգտագործողը ինքնուրույն պետք է մուտքագրի վերադարձվող նյութական արժեքները, ծառայությունները կամ հիմնական միջոցները` նշելով քանակը, վաճառքի գինը, ինքնարժեքը և ինքնարժեքի հաշիվը։
Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 5 էջից` Ընդհանուր, Անվանացուցակ, Մատակարար, Գնորդ և Գործառնություններ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերադարձ գնորդից փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վերադարձ գնորդից փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձը գնորդից: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Հաշիվ-Ապրանքագիր կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների վերադարձման արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Պայմանագիր |
Պայմանագրի համարը (50 տառաթվանիշ): |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Դրամարկղ |
Դրամարկղի կոդը, որտեղից կելքագրվի վերադարձվող կանխիկ գումարը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Դրամարկղ դաշտի արժեքը։ |
Գնորդի հաշիվ |
Գնորդի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի ըստ գործընկերների հաշվառվող: |
Ստացված կանխավճարի հաշիվ |
Ստացված կանխավճարի ձևակերպման հաշիվը: |
ԱԱՀ-ի հաշիվ |
ԱԱՀ-ի հաշիվը: |
Անկանխիկ գործարքների հաշիվ |
Անկանխիկ գումարի ձևակերպման հաշիվը: |
Բնապահ. հարկի կրեդիտային հաշիվ |
Բնապահպանական հարկը ձևակերպելիս կրեդիտում լրացվող հաշիվը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Հիմք սերիա և համար |
Հիմք փաստաթղթի սերիան և համարը: |
Հիմք դուրսգրման ա/թ |
Հիմք փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը: |
Դուրս գրման եղանակ |
Ճշգրտող հաշիվների դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրսգրման ամսաթիվ |
Ճշգրտող հաշիվների դուրսգրման ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վերադարձ գնորդից փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ և 5 - ԱԱՀ-ն այդ թվում 16.67 %: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որտեղ վերադարձվում են նյութական արժեքները: Ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է նյութական արժեքի նոր տող գրանցելիս: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վերադարձի ժամանակ։ Այս դաշտը լրացվում է, եթե վերադարձի ժամանակ զեղչ է կիրառվում: Լրացված զեղչը կիրառվում է փաստաթղթի ամբողջ գումարի վրա: Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական թիվ, այդ դեպքում տեղի կունենա լրացված տոկոսի չափով գների բարձրացում: Փաստաթղթի տպվող ձևերում երևում է միայն զեղչված գինը: |
Անկանխիկ գումար |
Նշվում է անկանխիկ վերադարձվող գումարի չափը: |
Կանխավճար |
Նշվում է ստացված կանխավճարի գումարի այն չափը, որը փոխմարվելու է դեբիտորական պարտքի հետ: Այս գումարն արտացոլվում է ՀԴՄ կտրոնի վրա Կանխավճարի օգտագործում տողում: Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս կանխավճարի և դեբիտորական պարտքի փոխմարման տողում լրացվում է այս գումարը: |
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վերադարձվող նյութական արժեքների կամ ծառայությունների կոդը կամ հիմնական միջոցների գույքային համարը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ծախսի և հասույթի հաշիվները։ Եթե Ընդհանուր էջում ընտրված է հիմք փաստաթուղթը, ապա անվանացուցակն ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթի հիման վրա։ Լրացված տողերը կարելի է խմբագրել, հեռացնել, կամ ավելացնել նոր տողեր։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, ծառայություն, թե հիմնական միջոց: |
Պահեստ |
Նյութական արժեքի դեպքում պահեստի կոդը, ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: |
Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը կամ հիմնական միջոցի գույքային համարը: |
Անվանում |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս: |
Քանակ |
Նյութական արժեքի կամ հիմնական միջոցի վերադարձվող քանակը կամ ծառայության վերադարձվող ծավալը: |
Գին / Գին արտարժ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գինն ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գումարը դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
Այդ թվում բն. հարկի % |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գումարում բնապահպանական հարկի %-ը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Այդ թվում բն. հարկի գումար |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գումարում բնապահպանական հարկի գումարը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Ինքնարժեք (առանց ԱԱՀ) |
Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքը: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը: |
Ինքնարժեքի գումար (առանց ԱԱՀ) |
Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքի գումարը: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը: |
ԱԱՀ |
Դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Ինքնարժեքի հաշիվ |
Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքի հաշիվն է: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը: |
Ծախսի հաշիվ |
Նյութական արժեքի դեպքում այստեղ լրացվում է վաճառքից առաջացող ծախսի հաշիվը, իսկ ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: |
Հասույթի հաշիվ |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի հետևանքով հասույթի ճշգրտման հաշիվը: |
Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ: Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ:
Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ, այն կարելի է խմբագրել:
Անվանացուցակի ցանկացած տողում Քանակ կամ Գին դաշտերի խմբագրումը բերում է Գումար դաշտի ավտոմատ փոփոխմանը, իսկ Գումար դաշտի խմբագրումը բերում է Գին դաշտի փոփոխմանը, եթե Քանակ դաշտը զրո չէ: Նշված փոփոխությունների դեպքում ավտոմատ հաշվարկվում են անվանացուցակի բոլոր տողերի գումարը, շտկվում են Գումար ԱԱՀ և Ընդհանուր գումար դաշտերը: Գին դաշտը լրացնելիս, բոլոր դեպքերում, դաշտից դուրս գալիս հաշվի է առնվում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքը և անհրաժեշտության դեպքում կատարվում է Գին դաշտի վերահաշվարկ՝ հանելով ԱԱՀ-ի չափը: Գումար դաշտի խմբագրումը բերում է Գումար ԱԱՀ դաշտի փոփոխմանը՝ այն չփոքրացնելու պայմանով:
Մատակարար էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյալները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են Դրույթներ-ի Կազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա և ստուգման չեն ենթարկվում: Դրանք կարելի է հեռացնել կամ փոխարինել այլ տվյալներով: Այս էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Առաքողի կամ մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթներ-ի Կազմակերպություն էջում Գործ. հասցե դաշտում նշված արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել համապատասխան մատակարարման պահեստի հասցեն: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Գնորդ էջում լրացվում են գնորդի տվյալները, ով կարող է հանդիսանալ իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Լրացվում են նաև առաքման հետ կապված լրացուցիչ տվյալներ:
Վերադարձ գնորդից պատուհանի Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Անվանացուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. նյութական արժեքների մուտքագրման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում է ինքնարժեքի հաշիվը, իսկ կրեդիտում` ծախսի հաշիվը, հասույթի ճշգրտման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է հասույթի ճշգրտման հաշիվը, իսկ կրեդիտում `գնորդի հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են ԱԱՀ-ի հաշիվը և գնորդի հաշիվը: Այս գործառնությունները ստեղծվում են նյութական արժեքների համար, իսկ ծառայությունների կամ հիմնական միջոցների համար ստեղծվում են միայն վերջին երկու գործառնությունները: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: Փաստաթղթից հնարավոր է տպել ՀԴՄ կտրոն` ՀԴՄԿ կոճակի միջոցով:
Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր և ՆԱ տեղաշարժ փաստաթղթերը: Այդ դեպքում Վճարման հանձնարարագրում, Դրամարկղի ելքի օրդերում և ՆԱ տեղաշարժում լրացվում է Վերադարձ գնորդից փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր կամ ՆԱ տեղաշարժ ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վերադարձ գնորդից փաստաթղթի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Նշում |
---|
Վերադարձ գնորդից կարելի է ներմուծել MS Excel-ի ReturnFromCustomerGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |