Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթը ստեղծում է առաքողը կամ մատակարարն ապրանքներ վաճառելիս կամ ծառայություններ մատուցելիս: Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի պատուհանը բաղկացած է 5 էջից` Ընդհանուր, Մատակարար, Գնորդ, Անվանացուցակ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Փաստաթղթի N |
Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ամսաթիվ |
Հաշիվ-Ապրանքագրի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Գնորդի կոդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի Համար և Ամսաթիվ դաշտերը պարտադիր պետք է լրացվեն:
Ընդհանուր էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Ապրանքների վաճառքի կամ ծառայությունների կատարման արժույթը: |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Պայմանագիր |
Պայմանագրի համարը (50 տառաթվանիշ): |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Գնորդի հաշիվ |
Գնորդի հաշիվը: Գնորդ դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի ըստ գործընկերների հաշվառվող: |
Ստացված կանխավճարի հաշիվ |
Այս դաշտը նախատեսված է գնորդից ստացված կանխավճարի և դեբիտորական պարտքի փոխմարման համար: Եթե գոյություն ունի ստացված կանխավճար, որը ցանկանում եք ավտոմատ փոխմարել դեբիտորական պարտքի հետ, ապա պետք է այս դաշտում լրացնել ստացված կանխավճարի հաշիվը: Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս, իրացման գործառնություններից բացի կառաջարկվի ևս մեկ գործառնություն, որի դեբետում ստացված կանխավճարի հաշիվն է, կրեդիտում` գնորդի հաշիվը: Այս գործառնության գումարը հավասար է ստացված կանխավճարի և դեբիտորական պարտքի հաշիվների մնացորդներից նվազագույնին: |
ԱԱՀ-ի հաշիվ |
ԱԱՀ-ի հաշիվը: |
Բնապահ. հարկի կրեդիտային հաշիվ |
Բնապահպանական հարկը ձևակերպելիս կրեդիտում լրացվող հաշիվը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Առաքողի գրանցման գրքի N |
Առաքման գրքի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է դրույթների Կազմակերպություն էջում լրացված արժեքը: |
Էջի N |
Գրանցման գրքում էջի համարը: |
Տողի N |
Գրանցման գրքի էջում տողի համարը: |
Դուրսգրման եղանակ |
Հարկային հաշիվների դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրսգրման ամսաթիվ |
Հարկային հաշիվների դուրսգրման ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ և 4 - Զրոյական ԱԱՀ: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը լրացվում է, եթե վաճառքի ժամանակ զեղչ է կիրառվում: Լրացված զեղչը կիրառվում է փաստաթղթի ամբողջ գումարի վրա: Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական թիվ, այդ դեպքում տեղի կունենա լրացված տոկոսի չափով գների բարձրացում: |
Պահեստ |
Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է նյութական արժեքի նոր տող գրանցելիս: Այս դաշտը պարտադիր է լրացնել գծիկավոր կոդի կիրառման դեպքում: Նյութական արժեքի տող ավելացնելիս Ցուցակի Պահեստ սյունում կառաջարկվի այս արժեքը: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, ծառայություն, թե հիմնական միջոց: |
Պահեստ |
Նյութական արժեքի դեպքում պահեստի կոդը, ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: |
Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը կամ հիմնական միջոցի գույքային համարը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս: |
Քանակ |
Նյութական արժեքի կամ հիմնական միջոցի քանակը կամ ծառայության ծավալը: |
Գին / Գին արտարժ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վաճառքի գինն ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի գումարը դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
Այդ թվում բն. հարկի % |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վաճառքի գումարում բնապահպանական հարկի %-ը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
Այդ թվում բն. հարկի գումար |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վաճառքի գումարում բնապահպանական հարկի գումարը: Այս դաշտն արտացոլվում է, եթե Դրույթներում նշված է Բնապահպանական հարկ վճարող դրոշակը: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Ծախսի հաշիվ |
Նյութական արժեքի դեպքում այստեղ լրացվում է վաճառքից առաջացող ծախսի հաշիվը, իսկ ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: |
Հասույթի հաշիվ |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վաճառքից առաջացող հասույթի հաշիվը: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ: Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ:
Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ, այն կարելի է խմբագրել:
Անվանացուցակի ցանկացած տողում Քանակ կամ Գին դաշտերի խմբագրումը բերում է Գումար դաշտի ավտոմատ փոփոխմանը, իսկ Գումար դաշտի խմբագրումը բերում է Գին դաշտի փոփոխմանը, եթե Քանակ դաշտը զրո չէ: Նշված փոփոխությունների դեպքում ավտոմատ հաշվարկվում են անվանացուցակի բոլոր տողերի գումարը, շտկվում են Գումար ԱԱՀ և Ընդհանուր գումար դաշտերը: Գին դաշտը լրացնելիս, բոլոր դեպքերում, դաշտից դուրս գալիս հաշվի է առնվում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքը և անհրաժեշտության դեպքում կատարվում է Գին դաշտի վերահաշվարկ՝ հանելով ԱԱՀ-ի չափը: Գումար դաշտի խմբագրումը բերում է Գումար ԱԱՀ դաշտի փոփոխմանը՝ այն չփոքրացնելու պայմանով:
Մատակարար էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյալները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են Դրույթներ-ի Կազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա և ստուգման չեն ենթարկվում: Դրանք կարելի է հեռացնել կամ փոխարինել այլ տվյալներով: Այս էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Առաքողի կամ մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթներ-ի Կազմակերպություն էջում Գործ. հասցե դաշտում նշված արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել համապատասխան մատակարարման պահեստի հասցեն: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներ Մատակարարի վերաբերյալ: Կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ. եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեին, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը: Բացառություն են կազմում հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Գնորդի պետական գրանցման վկայականի համարը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր է: |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
Լրացվում է անձը հաստատող փաստաթղթի տեսակը. 1. ՀՀ անձնագիր, 2. Ծննդյան վկայական, 3. Կացության վկայական, 4. Կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, 5. Նույնականացման քարտ, 6. Կենսաչափական անձնագիր, 7. Օտարերկրյա անձնագիր` ՀՀ-ում աշխատանքի իրավունքով, 8. Օտարերկրյա անձնագիր: |
Անձնագրի համար |
Գնորդի անձնագիր համարը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ գնորդը ֆիզիկական անձ է: |
Հանրային ծառայությունների համարանիշ |
Գնորդի հանրային ծառայությունների համարանիշը: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներ գնորդի վերաբերյալ: |
Ապր. առաքման եղանակը |
Ապրանքի առաքման եղանակը: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Սոցիալական ծախս կատարած ՀՀ քաղաքացի |
Դրոշակը դրվում է, եթե Գնորդը համարվում է սոցիալական ծախս կատարող ՀՀ քաղաքացի: |
Սոցիալական ծախսի տեսակ |
Սոցիալական ծախսի տեսակը` 1. Առողջության ապահովագրական փաթեթ, 2. Կրթական ծախս, 3. Այլ: Դաշտը ակտիվ է, եթե նշված է Սոցիալական ծախս կատարած ՀՀ քաղաքացի դրոշակը: |
Սոցիալական ծախս կատարած անձի տվյալներ |
Լրացվում են Սոցիալական ծախս կատարած անձի տվյալները` ՀԾՀ/ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք, Անուն, ազգանուն, Անձը հաստատող փաստաթուղթ, Սերիա և/կամ համար: Դաշտերը ակտիվ են, եթե Սոցիալական ծախսի տեսակը նշված է 1. Առողջության ապահովագրական փաթեթ կամ 2. Կրթական ծախս: |
Լրացուցիչ |
Լրացվում են լիազորագրի և Հիմք ՀԴՄ կտրոնի վերաբերյալ տվյալները: Այս դաշտերի արժեքները արտահանվում են փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս` համապատասխան դաշտերի արժեքները լրացնելու համար: |
Ազգանուն, Անուն, Հայրանուն |
Լիազորված անձի անունը, ազգանունը և հայրանունը: |
Լիազորագրի համար |
Լիազորագրի համարը: |
Լիազորագրի ամսաթիվը |
Լիազորագրի ամսաթիվը: |
Հիմք ՀԴՄ կտրոնի համար |
Լրացվում է հիմք ՀԴՄ կտրոնի համարը: |
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը:
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը:
Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:
Հաշիվ-Ապրանքագիր պատուհանի Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների դուրս գրման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում է ծախսի հաշիվը, իսկ կրեդիտում` ինքնարժեքի հաշիվը, հասույթի գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է գնորդի հաշիվը, իսկ կրեդիտում ` հասույթի հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են գնորդի հաշիվը և ԱԱՀ-ի հաշիվը: Այս գործառնությունները ստեղծվում են նյութական արժեքների համար, իսկ ծառայությունների կամ հիմնական միջոցների համար ստեղծվում են միայն վերջին երկու գործառնությունները: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Հաշիվ-Ապրանքագրին հնարավոր է կցել ֆայլեր, հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում:
Անմիջապես Հաշիվ-Ապրանքագրից կարելի է անցում կատարել փաստաթղթերի մատյանին, ինչպես նաև կանչել հաշվետվություններ: Գործողությունների հրամանները տեղադրված են փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում:
Հաշիվ-Ապրանքագրի հիման վրա կարելի է ստեղծել Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթ: Այդ դեպքում Դրամարկղի մուտքի օրդերում լրացվում է Հաշիվ-Ապրանքագրի համապատասխան դաշտերի տվյալները: Հաշիվ-Ապրանքագրի հիման վրա Դրամարկղի մուտքի օրդեր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Հաշիվ-Ապրանքագրի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Նշում |
---|
Հաշիվ-Ապրանքագիր կարելի է ներմուծել MS Excel-ի InvoiceImport.xlsm և InvoiceGroupImport.xlsm ֆայլերի միջոցով, որոնք գտնվում են Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Հարկային հաշիվների XML արտահանում
Հարկային հաշիվների սերիա համարների հաշվառում
Ինչպես տեղադրել լոգոտիպը Հաշիվ-Ապրանքագրի Word ձևանմուշում
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը