Գործընկերների և նրանց ռեկվիզիտների տեղեկատուն է: Որպես Գործընկեր մուտքագրվում են մատակարարները, գնորդները, առհաշիվ անձինք և այլն:
Տեղեկատուի գրանցումը կազմակերպվում է 5 էջից կազմված պատուհանների միջոցով, որի էջերն են` Ընդհանուր, Հաշվարկային հաշիվներ, Լրացուցիչ հասցեներ, Այլ, b2b.armsoft հարթակ։ Տեղեկատուում առանձին սյունով երևում է նաև գործընկերոջ կարգավիճակը:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է գործընկերոջ կոդը (12 տառաթվանիշ): Որպես նոր ավելացվող գործընկերոջ կոդ համակարգն ավտոմատ առաջարկում է վերջին ավելացված գործընկերոջ կոդի հաջորդը: |
ՀՎՀՀ |
Հանդիսանում է գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն նշելուց հետո դաշտին կից կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակից: Տես ավելին Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում հոդվածում: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: Անվանումը կամ դրա մի մասը նշելուց հետո դաշտին կից կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակից*: |
Լրիվ անվանում |
Գործընկերոջ լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերի տպվող ձևերում: |
Խումբ |
Հանդիսանում է գործընկերոջ խմբի կոդը: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
ԱԱՀ վճարող |
Նշվում է տվյալ գործընկերը ԱԱՀ վճարող է, թե ոչ։ Դրոշակը նշված չլինելու դեպքում ձեռքբերման փաստաթղթերում տվյալ գործընկերոջը ընտրելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձևը ավտոմատ ընտրվում է 3-Առանց ԱԱՀ։ |
Իրավ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ իրավաբանական հասցեն (255 տառաթվանիշ): |
Գործ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ գործունեության իրականացման վայրի հասցեն (255 տառաթվանիշ): |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը: |
Ղեկավարի պաշտոն |
Գործընկերոջ ղեկավարի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ |
Գործընկերոջ հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Գործընկերոջ հաշվապահի պաշտոնը: |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Եթե տվյալ գործընկերն անհատ ձեռնարկատեր է, ապա այստեղ լրացվում է նրա պետական գրանցման վկայականի համարը: |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
Ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերների համար լրացվում է Անձը հաստատող փաստաթղթի տեսակը` 1. ՀՀ անձնագիր, 2. Ծննդյան վկայական, 3. Կացության վկայական, 4. Կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, 5. Նույնականացման քարտ, 6. Կենսաչափական անձնագիր, 7.Օտարերկրյա անձնագիր` ՀՀ-ում աշխատանքի իրավունքով, 8. Օտարերկրյա անձնագիր: |
Անձնագրի համար |
Լրացվում է գործընկերոջ անձնագրի համարը: |
Հանրային ծառայությունների համարանիշ |
Լրացվում է ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերոջ հանրային ծառայությունների համարանիշը: |
Վճարման հիմնական նպատակ |
Լրացվում է վճարման հիմնական նպատակը: |
Հեռախոսահամար |
Լրացվում է գործընկերոջ հեռախոսահամարը: |
Էլ․ փոստ |
Լրացվում է գործընկերոջ էլեկտրոնային փոստը։ |
Պայմանագիր |
Նշվում է գործընկերոջ հետ ունեցած պայմանագրի համարը (50 տառաթվանիշ): Այն առաջարկվում է Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում: |
Պայմանագրի ամսաթիվ |
Լրացվում է պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Վաճառքի զեղչի տոկոս |
Նշված զեղչի տոկոսն ավտոմատ լրացվում է Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում, եթե որպես գնորդ ընտրվում է տվյալ գործընկերը: |
Հաշվարկային հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.
Հաշվարկային հաշիվներ ցուցակն ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Հաշվարկային հաշիվ |
Գործընկերոջ հաշվեհամարն է: Հետագայում ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն: |
Հաշվարկային հաշվի անվանում |
Որպես հաշվարկային հաշվի անվանում առաջարկվում է բանկի անվանումը։ |
Հիմնական |
Նշվում է հաշվարկային հաշվի հիմնական լինելը։ Հաշվարկային հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական։ Հիմնական հաշվարկային հաշիվը փաստաթղթերում լռությամբ առաջարկվում է: |
Լրացուցիչ հասցեներ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Լրացուցիչ հասցեներ |
Լրացվում են գործունեության լրացուցիչ հասցեները (255 տառաթվանիշ): |
Այլ էջի տեսքը հետևյալն է.
Էջում լրացված տվյալները կարտացոլվեն Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի Գնորդ էջի Լրացուցիչ հատվածի դաշտերում:
b2b.armsoft հարթակ էջի տեսքը հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Հարթակի մասնակից |
Փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման համար անհրաժեշտ է, որ գործընկերը հանդիսանա b2b.armsoft հարթակի մասնակից: Հարթակում գրանցված մասնակցի կոդը նշվում են Հարթակի մասնակից դաշտում: |
Գրանցված տեղեկատուի Այլ ներդիրից կարելի է կանչել գործընկերոջ հաշվետվությունները, ինչպես նաև ուղարկել գործընկերոջ տվյլաները b2b.armsoft հարթակ*:
Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է.
•Մատակարարի ապրանքացանկ հրամանի միջոցով բացվում է տվյալ գործընկերոջ ապրանքացանկը։
•Գործընկերոջ կոդի փոփոխությունը կատարվում է կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանով: Վերջինս ցուցադրվում է, եթե Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված է Թույլ տալ խմբագրել տեղեկատուների կոդերը դրոշակը:
•b2b.armsoft հարթակ բաժնի Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ հրամանի միջոցով կարելի է գործընկերոջ տվյալները արտահանել b2b.armsoft հարթակ։ Ներմուծել գործընկերների տվյալները XML-ից հրամանը նախատեսված է e-invoicing համակարգից արտահանված հարկային հաշիվներում նշված ՀՀՎՀ-ներով գործընկերներ ավելացնելու համար: Այս հրամանով ընտրվում է արտահանված XML ֆայլը և b2b.armsoft հարթակից ավտոմատ բեռնվում են տվյալ ՀՎՀՀ-ով գործընկերոջ տվյալները: Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված գործընկերները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։
Նշում |
---|
Գործընկերներին կարելի է ներմուծել MS Excel-ի PartnersImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում