Փաստաթուղթը կարող է պարունակել ցուցակներ: Հիմնականում այդ աղյուսակների մեջ պահանջվում է մուտքագրել տողեր, որոնք պարունակում են տվյալներ ապրանքների, նյութական արժեքների, ծառայությունների, հիմնական միջոցների և աշխատակիցների վերաբերյալ:
Ցուցակի վերևի մասում տեղադրված է տողերի հետ աշխատելու գործիքների վահանակը:
Պատկեր |
Նշանակություն |
---|---|
Ավելացնել նոր տող: Նոր տող կարելի է մուտքագրել նաև` սեղմելով CTRL+N ստեղների համադրությունը: |
|
Խմբագրել ընթացիկ տողը դիալոգ պատուհանում: Տողը կարելի է խմբագրել նաև` սեղմելով CTRL+E ստեղների համադրությունը: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: Տողը կարելի է հեռացնել նաև` սեղմելով CTRL+D ստեղների համադրությունը: Ուշադրություն: Տողի հեռացումը կատարվում է առանց հաստատում պահանջելու: |
|
Ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: Տողը կարելի է պատճենել նաև` սեղմելով CTRL+Y ստեղների համադրությունը: |
|
Ցուցակում ընթացիկ տողը տեղափոխել վերև: |
|
Ցուցակում ընթացիկ տողը տեղափոխել ներքև: |
Մի շարք փաստաթղթերում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում այլ նաև դիալոգ պատուհանում: Դիալոգ պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:
Աղյուսակում ընթացիկ տողի համարը և լրացված տողերի քանակը երևում են փաստաթղթի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողի ֆոնը տարբերվում է մյուսներից:
Ցուցակում հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ տողերը Փնտրել հրամանի միջոցով: Ամբողջ ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար ցուցակի վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել Փնտրել հրամանը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև` սեղմելով CTRL+F ստեղների համադրությունը:
Տես ավելին`