Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգի բոլոր ենթահամակարգերում գրանցված ձեռքբերման փաստաթղթերը՝
•ԱԱ-ի ձեքռբերում և շահագործման հանձնում
•ՀՄ-ի ձեքռբերում և շահագործման հանձնում
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և’ սևագիր, և’ գրանցված փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Օրվա հ/հ |
Օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Ձեռքբերման N |
Ձեռքբերման փաստաթղթի համարը: |
Ձեռքբերման ա/թ |
Ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: |
ԱԱՀ-ի տեսակ |
Նշվում է ԱԱՀ - ի տեսակը` ԱԱՀ-ով, ԱԱՀ -ն այդ թվում, Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Գործընկերոջ անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Գործառնություն |
Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել: Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա կերևա նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ: |
Դուրս գրման եղանակ |
Տվյալ ձեռքբերման փաստաթղթի դուրս գրման եղանակն է: Դուրս գրման եղանակը կարող է լինել էլեկտրոնային կամ թղթային: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Գեներացնել գործառնություններ. գեներացվում են հաշվապահական ձևակերպումները փաստաթղթում և դրույթներում լրացված արժեքների հիման վրա:
•Գործառնության հեռացում. հեռացվում են հաշվապահական ձևակերպումները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է նյութական արժեքների հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային գործառնություններով:
•Հաշվետվություններ. բացվում են ՆԱ գործողությունների մատյան, Տեղեկանք ըստ գործողությունների և ԱԱ գործողությունների մատյան հաշվետվությունները նշված փաստաթղթի համար:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն`տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ` տեղափոխելով նրա մեջ ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդեր-ի տվյալները: Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:
•Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին. e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) ստացված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան փաստաթղթերի համարին:
•Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է փաստաթղթի` օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ: Հրամանը գործում է միայն այն փաստաթղթերի համար, որոնք սևագիր վիճակում են:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: