ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության կողմից ձեռք բերված ՀՄ-ները մուտքագրելու և շահագործման հանձնելու գործողությունները միաժամանակ գրանցելու համար: Փաստաթղթի պատուհանը կազմված է 5 էջերից` Ընդհանուր, Հաշվառումներ, Հաշիվներ, Լրացուցիչ, Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են․
Դաշտ |
Նշանակություն |
Գույքային համար |
Հիմնական միջոցի գույքային համարը: Պարտադիր լրացվող դաշտ է: Համակարգն ավտոմատ առաջարկում է հերթական համարը դրույթներից: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը (255 տառաթվանիշ): Պարտադիր լրացվում է: |
Լրիվ անվանում |
ՀՄ-ի լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): |
Մուտքի ամսաթիվ |
ՀՄ-ի մուտքագրման ամսաթիվը: Պարտադիր լրացվող է: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) ամսաթիվը: |
Շահագործման ամսաթիվ |
ՀՄ-ի շահագործման ամսաթիվը: Պարտադիր լրացվող է: |
ՀՄ տեսակ |
ՀՄ-ի տեսակը: Պարտադիր լրացվող է: Կախված ՀՄ տեսակից` լրացվում են նաև ֆինանսական և հարկային հաշվառումների օգտակար ծառայության ժամկետները: |
ՀՄ խումբ շահութահարկի օրենքով |
ՀՄ-ի խումբն է ըստ շահութահարկի օրենքի: |
ՀՄ ձեռքբերման եղանակ (Հանրային հատված) |
Այս դաշտը առկա է համակարգի Հանրային Հատված տարբերակում: Կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1-ՀՄ ձեռքբերում առանց պայմանի, 2-Բյուջեից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ, 3-Բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ, 4- Այլ կազմակերպությունից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ, 5- Այլ կազմակերպությունից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ, 6-Առանց պայմանների կատարման պահանջի (անհատույց) ստացված ակտիվ: |
Գտնվելու վայր |
Այն կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ մուտքագրվում է ՀՄ-ն: |
Նյութ. պատասխ. անձ |
ՀՄ-ի նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Գույքային քարտ |
ՀՄ-ի գույքային քարտի համարը: |
Փաստաթղթի N |
Շահագործման հանձնման-ընդունման ակտ փաստաթղթի համարը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) համարը: Այս դաշտի արժեքը օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության լրացման ժամանակ: |
Մատակարար |
Լրացվում է ՀՄ-ի մատակարարը: |
Մատակարարի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Դուրս գրման եղանակ |
Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Ձեռքբերման փաստաթղթի N |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը: |
Ձեռքբերման փաստաթղթի ա/թ. |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1 - ԱԱՀ-ով, 2 - Առանց ԱԱՀ կամ 3 - Զրոյական ԱԱՀ: ԱԱՀ-ով արժեքի դեպքում գործառնություններում առաջարկվում է գրանցել նաև ԱԱՀ-ի գործառնությունը, որը լրացնելիս համակարգը դեբետ հաշվի արժեքը վերցնում է դրույթներից: |
Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում Հաշվառումներ էջում ավելանում է Ձեռքբերման արժեք դաշտը, որի արժեքի նկատմամբ հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը և ներառվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքի մեջ: |
ԱԱՀ-ի արտացոլման ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը նշված է: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում գործառնությունները գեներացնելիս ԱԱՀ-ի գումարը չի արտացոլվում ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա, և Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա: |
Հաշվառումներ էջի տեսքը հետևյալն է.
Հաշվառումներ |
Ֆինանսական |
Հարկային |
Օգտակար ծառայության ժամկետ(ամիս) |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
ՀՄ-ի հարկային հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Սկզբնական արժեք |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման սկզբնական արժեքը: |
ՀՄ-ի հարկային հաշվառման սկզբնական արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը: |
ՀՄ-ի հարկային հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը: |
Մնացորդային արժեք |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման մնացորդային արժեքը: |
ՀՄ-ի հարկային հաշվառման մնացորդային արժեք դաշտը: Գործող հարկային օրենսդրությամբ մնացորդային (լուծարային) արժեք չի նախատեսվում: |
Մաշվող է |
Դրոշակը նշված լինելու դեպքում ՀՄ-ի համար շահագործման ամսաթվից սկսած կհաշվարկվի մաշվածություն: |
Դրոշակը նշված լինելու դեպքում ՀՄ-ի համար շահագործման ամսաթվից սկսած կհաշվարկվի մաշվածություն: |
Հաշվառումներ |
Հետաձգված հասույթ (Հանրային հատված) |
Օգտակար ծառայության ժամկետ(ամիս) |
ՀՄ-ի հետաձգված հասույթով հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Հետաձգված հասույթ |
ՀՄ-ի հետաձգված հասույթով արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը: |
Մաշվող է |
Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հետաձգված հասույթի հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն, և կախված ՀՄ- ձեռքբերման եղանակից հետաձգված հասույթը պայմանների կատարմանը զուգընթաց կվերագրվի հաշվետու ժամանակաշրջանի հասույթներին: |
Հաշիվներ էջում նշվում են ՀՄ-ի սկզբնական արժեքի, մաշվածության և ծախսի հաշիվները: Հանրային հատվածի համակարգում Հաշիվներ էջում նաև կարող են նշվել Հետաձգված հասույթների, Հետաձգված հասույթների ընթացիկ մասի և Հասույթների հաշիվները: Այդ էջի տեսքը հետևյալն է.
Լրացուցիչ էջում նշվում են ՀՄ-ի թողարկման տարեթիվը, գործարանային համարը, տեխնիկական անձնագրի համարը, մակնիշը, համառոտ բնութագիրն ու արտադրողը: Այդ էջի տեսքը հետևյալն է.
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Որպես դեբետ հաշիվ` լրացվում է Հաշիվներ էջի սկզբնական արժեքի հաշիվը, իսկ կրեդիտում`մատակարարի հաշիվը: Կախված ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքից` կարող է լրացվել գործառնության ևս մեկ տող: Եթե նշված է ԱԱՀ-ով, ապա որպես դեբետ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից ԱԱՀ-ի դեբետային հաշիվ-ը, իսկ կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Հիմնական միջոցներ տեղեկատուից` Ավելացնել հրամանով, ինչպես նաև Բոլոր ՀՄ-ները, Շահագործվող ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում հրամանը:
ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Այդ դեպքում Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերում լրացվում են ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր կամ Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելու համար պետք է ՀՄ-ների փաստաթղթերի մատյանում տվյալ փաստաթղթի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Նշում |
---|
ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում կարելի է ներմուծել MS Excel-ի FAImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportStd ): * Հանրային հատվածի կազմակերպություններ համար ֆայլը գտնվում է հետևյալ հասցեով՝ C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportPS։ |