Այս հաշվետվությունը նախատեսված է նյութական արժեքների հետ առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի նյութական արժեքների: |
Նյութական արժեք |
Լրացվում է նյութական արժեքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութական արժեքների: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կապված են նշված գործընկերոջ հետ: |
Գործողության տեսակ |
Նշվում է գործողության տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողության տեսակներ: Հաշվետվությունում կընդգրկվեն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի: |
Ցույց տալ խմբաքանակները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում նյութական արժեքները երևում են բացված ըստ խմբաքանակների: |
Արտարժույթ |
Լրացվում է արտարժույթի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կատարվել են նշված արտարժույթով: |
Ցույց տալ արտարժույթները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կերևան նաև գործողությունների արտարժույթները: |
Ցույց տալ վաճառքի գինը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կերևան նաև վաճառքի գները: |
Ցույց տալ ԱԱՀ-ի գումարները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվի Ինքնարժեքի գումարի ԱԱՀ-ն: |
Ցույց տալ ՆԱ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 2 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Կոդ սյունում երևում են ՆԱ կոդերը, Անվանում սյունում` ՆԱ անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում առաջանում է Կոդ-Անվանում սյուն, որտեղ երևում են ՆԱ կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ խմբի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` խմբի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ պահեստի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` պահեստի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ լրացուցիչ սյուները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում ավելանում են հետևյալ սյուները` ԱՏԳԱԱ դասակարգիչ, Գծիկավոր կոդ, ԱԱՀ, Լրիվ անվանում: |
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում գրանցված գործողություններն են և պարունակում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գրանցման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: |
Մուտք / Ելք |
Ցույց է տալիս, թե գործողության արդյունքում նյութական արժեքը մուտք է եղել պահեստ, թե ելքագրվել է: |
Պահեստ |
Պահեստի կոդը: |
Նյութական արժեքը |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Չափման միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
Թղթակից օբյեկտ |
Թղթակցող գործընկերոջ կոդը,պահեստի կոդը կամ ծախսի հաշիվը: |
Թղթակից օբյեկտի անվանումը |
Թղթակցող գործընկերոջ, պահեստի կամ ծախսի հաշվի անվանումը: |
Գին դրամով |
Նյութական արժեքի գինը: |
Քանակ |
Նյութական արժեքի քանակը: |
Ինքնարժեքի գումար |
Նյութական արժեքի ինքնարժեքի գումարը: |
Միավորի ԱԱՀ |
Նյութական արժեքի միավորի ինքնարժեքի ԱԱՀ-ն է: |
Ինքնարժեքի գումարի ԱԱՀ |
Նյութական արժեքի ինքնարժեքի գումարի ԱԱՀ-ն է: |
Արժույթ |
Գործողության արժույթը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ արտարժույթները հայտանիշը նշված է: |
Մուտքի գին արտ. |
Նյութական արժեքի գինն արտարժույթով, միայն արտարժութային մուտքի գործողություններում: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ արտարժույթները հայտանիշը նշված է: |
Վաճառքի գին |
Նյութական արժեքի վաճառքի գինը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը հայտանիշը նշված է: |
Վաճառքի գումար |
Նյութական արժեքի վաճառքի գումարը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը հայտանիշը նշված է: |
Վաճառքի գին արժ. |
Նյութական արժեքի վաճառքի գինն արժույթով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը հայտանիշը նշված է: |
Վաճառքի գումար արժ. |
Նյութական արժեքի վաճառքի գումարն արժույթով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը հայտանիշը նշված է: |
Մեկնաբանություն |
Գործողության մեկնաբանությունը: |
Խումբ |
Նյութական արժեքի խումբը: |
Բնութագիր |
Նյութական արժեքի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Նյութական արժեքի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Մատակարար |
Նյութական արժեքի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Անվանում |
Նյութական արժեքի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի N |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Հաշվետվության վրայից բացվում է կոնտեքստային ցանկ, որի միջոցով կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, փաստաթղթի պատմությունը, խմբագրել այն, դարձնել սևագիր, պատճենել կամ հեռացնել: