ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթը օգտագործվում է արագամաշ առարկաներն անմիջապես ձեռքբերման պահին կառուցվածքային ստորաբաժանումներ շահագործման հանձնելու համար: Այս փաստաթուղթը բաղկացած է 4 էջերից` Ընդհանուր, Արագամաշ առարկաների ցուցակ, Լրացուցիչ և Գործառնություններ:
Գլխավոր մասում լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Գտնվելու վայր |
Կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ պետք է մուտքագրվեն արագամաշ առարկաները: |
Նյութ. պատասխ. անձ |
ԱԱ-ի նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Արագամաշ առարկաների ձեռքբերման արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Արտարժույթի փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Սա ոչ պարտադիր դաշտ է: Այս դաշտի արժեքից ելնելով լրացվում է Անվանում դաշտը, որը կարելի է խմբագրել: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: Եթե մատակարարի կոդը լրացվել է, ապա Մատակարարի հաշիվ դաշտը լրացնելու համար համակարգը կառաջարկի միայն այն հաշիվների ցուցակը, որոնց համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Մատակարարի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է: |
Տրված կանխավճարի հաշիվ |
Այս դաշտը նախատեսված է մատակարարին տրված կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման համար: Եթե գոյություն ունի տրված կանխավճար, որը ցանկանում եք ավտոմատ փոխմարել կրեդիտորական պարտքի հետ, ապա պետք է այս դաշտում լրացնել կանխավճարի հաշիվը: Այնուհետև, Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս, նյութական արժեքների ձեռք բերման գործառնություններից բացի կառաջարկվի ևս մի գործառնություն, որի դեբետում մատակարարի հաշիվն է, կրեդիտում` տրված կանխավճարի հաշիվը: Այս գործառնության գումարը հավասար է կանխավճարի և կրեդիտորական պարտքի հաշիվների մնացորդներից նվազագույնին: |
Դուրս գրման եղանակ |
Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Ձեռքբերման փաստաթղթի N |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը: Այս դաշտի արժեքն օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ և Առհաշիվ գումարների ծախս հաշվետվությունների լրացման ժամանակ: |
Ձեռքբերման փաստաթղթի ա/թ. |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: Այս դաշտի արժեքն օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ և Առհաշիվ գումարների ծախս հաշվետվությունների լրացման ժամանակ: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Արագամաշ առարկաների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են մուտքագրվող արագամաշ առարկայի ցուցակը և դրանց ձեռք բերման ձևը:
Դաշտ |
Նշանակություն |
ԱԱ-ի ձեռք բերման տեսակ |
Որպես ԱԱ-ի ձեռք բերման տեսակ նախատեսված են հետևյալ տեսակները. Մատակարարից` Հ/Ա-ով, Առհաշվից` միակողմանի գնման ակտով, Առհաշվից` երկկողմանի գնման ակտով և Առանց հարկերի: Ելնելով ընտրված տեսակից` Գործառնություններ էջում Գեներացնել գործարնություններ կոճակի օգնությամբ տրվում են համապատասխան ձևակերպումները: Նշում: Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության մեջ կլրացվեն մատակարարից ստացված հաշիվ-ապրանքագրի տվյալները, եթե ԱԱ-ի ձեռք բերման տեսակ նշված է Մատակարարից` Հ/Ա-ով: |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ ԱԱ-ի ձեռք բերման տեսակ դաշտում նշված է Մատակարարից` Հ/Ա-ով: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` ԱԱՀ-ով, Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ: |
Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ԱԱՀ-ի գումարը կներառվի նյութական արժեքների ինքնարժեքի մեջ: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտում` ձեռք բերվող արագամաշ առարկաների գումարի հիման վրա ավտոմատ լրացվում է ԱԱՀ-ի գումարը, որը սակայն, կարելի է խմբագրել: Փաստաթղթում ավտոմատ գործառնություններ գեներացնելիս որպես ԱԱՀ-ի գումար համակարգն առաջարկում է այս դաշտում նշված գումարը: Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվությունում որպես տվյալ հաշվի ԱԱՀ-ի գումար նույնպես լրացվում է այս թիվը: |
Արագամաշ արժեքների ցուցակը ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Արագամաշ առարկայի կոդը: Եթե Նյութական արժեքներ տեղեկատուում տվյալ արագամաշ առարկան գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Արագամաշ առարկայի տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
Գին / Գին արտարժ. |
Դրամային կամ արտարժույթային գինը: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Դրամային կամ արտարժույթային գումարը: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
Հ. ծախս |
Արագամաշ առարկայի ծախսի հաշիվը: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Հեռացնել կոճակն ընթացիկ տողը հեռացնում է առանց զգուշացման: Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Արագամաշ առարկաների ցուցակում նոր տող ավելացնելու կամ ընթացիկ տողը խմբագրելու ժամանակ, Գին կամ Քանակ դաշտերը լրացնելիս, ավտոմատ հաշվառվում և լրացվում է Գումար դաշտը: Արագամաշ առարկաների ցուցակում միևնույն Արագամաշ առարկայից թույլատրվում է ունենալ մեկից ավելի տողեր, միայն ստուգվում է, որ միևնույն արագամաշ առարկայից նույն գնով լինի մեկ տող, անկախ ծախսի հաշվից: Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել միայն Կոդ, Քանակ, Գին և Ծախսի հաշիվ դաշտերը:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են ԱԱ-ի ձեռքբերման փաստաթղթին վերաբերվող լրացուցիչ տվյալներ.
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ.,այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ընդունեց |
Նյութական պատասխանատու անձը, այս դաշտը լրացվում է մուտքի պահեստը լրացնելիս,կարելի է խմբագրել: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում արագամաշ առարկաների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Արագամաշ առարկաների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. նույն ծախսային հաշիվ ունեցող արագամաշ առարկաների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես դեբետ, իսկ որպես կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Կախված ԱԱ ձեռք բերման տեսակ դաշտի արժեքից` կարող է լրացվել ևս մի գործառնության տող: Եթե տեսակը նշված է Մատակարարից` Հ/Ա-ով, ապա որպես դեբետ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից ԱԱՀ-ի դեբետային հաշիվը, իսկ կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Եթե տեսակը նշված է Առհաշվից` միակողմանի գնման ակտով կամ Առհաշվից` երկկողմանի գնման ակտով, ապա դեբետը չի լրացվում, իսկ որպես կրեդիտ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից Եկամտային հարկի կրեդիտային հաշիվը: Որպես վերջին ձևակերպում առաջարկվում է արտհաշվեկշռային ձևակերպումը, ընդ որում այն առաջարկվում է միայն այն դեպքում, երբ դրույթների Հաշիվներ էջի Շահագործ.մեջ գտնվող փոքրարժեք ՀՄ-ների և ԱԱ-ների հաշիվից և Արտհաշվեկշռային հաշիվների հետ թղթ. համար հաշիվից գոնե մեկը լրացված է: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա:
ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, Հիշել կոճակը սեղմելիս փաստաթուղթը գրանցվում է և ավտոմատ բացվում խմբագրման համար, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական նոր փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր, ինչպես նաև արագամաշ առարկաների ցուցակը և գործառնությունները, դատարկվում են, իսկ որոշ մուտքի դաշտեր էլ մնում են անփոփոխ, որոնք հերթական փաստաթղթի համար կարելի է խմբագրել: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ: Դա անելու համար պետք է Փաստաթղթերի մատյանում կամ ՆԱ փաստաթղթերի մատյանում կանգնել տվյալ ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է նոր Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը, որի որոշ դաշտեր լրացված են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով: Եթե Պահեստի մուտքի օրդերում լրացված է Մատակարար դաշտը, ապա Վճարման հանձնարարագրի Գործընկեր, Ստացող և Կրեդիտ հաշիվ.N դաշտերում լրացվում են տվյալ գործընկերոջ կոդը, անվանումը և հաշվարկային հաշիվը: Արժույթ դաշտում լրացվում է ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի արժույթը, Գումար արժ. դաշտում` ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի գումարի և Գումար ԱԱՀ դաշտի հանրագումարը: Գումար դրամով դաշտում լրացվում է համարժեքը դրամով. որպես փոխարժեք վերցվում է ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթում նշված փոխարժեքը: Վճարման նպատակ դաշտում լրացվում են Համաձայն Հ/Ա բառերը և մատակարարի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը, եթե այն լրացված է ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի Հ/Ա-ի համար դաշտում: Եթե ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթում լրացված է նաև Մատակարարի հաշիվ դաշտը, ապա այդ դաշտի արժեքը լրացվում է Վճարման հանձնարարագրի Գործառնություններ էջի Թղթակցող հաշիվ դաշտում և, այնուհետև, առաջարկվում է գործառնության դեբետային մասում:
Նշում |
---|
ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում կարելի է ներմուծել MS Excel-ի QWIncomeGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը