Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում գրանցված գործողությունները: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները: |
Հաշվառում |
Պարտադիր լրացման դաշտ է: Հաշվետվությունը ստեղծվում է ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառման համար: |
Գործողության տեսակ |
Լրացվում է գործողության տեսակը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում թղթապանակում ընդգրկվում են բոլոր տեսակի գործողությունները, հակառակ դեպքում` միայն նշված տեսակի գործողությունները: |
ՀՄ տեսակ |
Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող հիմնական միջոցների հետ կատարված գործողությունների տեղեկանքը: |
Գույքային համար |
Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ գույքային համարին վերաբերող հաշվետվություն: |
Հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում հիմնական միջոցների հետ կատարված գործողությունների հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գործողության կատարման ամսաթիվը: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: |
Գույքային քարտ |
ՀՄ-ի գույքային քարտը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Հաշվառում |
ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառումը, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառում լինելն արտացոլվում է վերնագրում: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: |
Համախ. հաշվ. արժ. մնաց. գործող. առաջ |
ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքը գործողության կատարումից առաջ: |
Համախ. հաշվ. արժ. աճ գործող. հետո |
ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքի աճը գործողության կատարումից հետո: |
Համախ. հաշվ. արժ. նվազ. գործող. հետո |
ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքի նվազումը գործողության կատարումից հետո: |
Կուտ. մաշվ. մնաց. գոծող. առաջ |
ՀՄ-ի կուտակված մաշվածությունը գործողության կատարումից առաջ: |
Կուտ. մաշվ. աճ գոծող. հետո |
ՀՄ-ի կուտակված մաշվածության աճը գործողության կատարումից հետո: |
Կուտ. մաշվ. նվազ. գոծող. հետո |
ՀՄ-ի կուտակված մաշվածության նվազումը գործողության կատարումից հետո: |
Ընդունող ստորաբաժանում |
ՀՄ-ի ընդունող ստորաբաժանման կոդը: |
Ընդունող ՆՊԱ |
ՀՄ-ի ընդունող նյութական պատասխանատու անձի տաբելային համարը: |
Հանձնող ստորաբաժանում |
ՀՄ-ի հանձնող ստորաբաժանման կոդը: |
Հանձնող ՆՊԱ |
ՀՄ-ի հանձնող նյութական պատասխանատու անձի տաբելային համարը: |
Տեսակ |
ՀՄ-ի տեսակը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի մեկնաբանություն: |
Մուտքի ամսաթիվ |
ՀՄ-ի մուտքի ամսաթիվը: |
Ծախսի հաշիվ |
ՀՄ-ի մաշվածքի ծախսի հաշիվը: |
Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: