Ստացված ծառայություններ փաստաթուղթը նախատեսված է այլ կազմակերպություններից գնած ծառայությունները գրանցելու համար (օրինակ` խորհրդատվական ծառայություն): Փաստաթուղթը բաղկացած է 3 էջերից` Ընդհանուր, Անվանացուցակ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստացված ծառայություններ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ստացված ծառայություններ փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Ստացված ծառայությունների արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթի ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Նախորդ օրվա փոխարժեք |
Դրոշակ տիպի դաշտ է: Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները |
Նախորդ օրվա փոխարժեքը |
Դրոշակը նշված լինելու դեպքում նշված արժույթի դրամային համարժեքը կհաշվարկվի նախորդ օրվա փոխարժեքի հիման վրա: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Մատակարարի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի ըստ գործընկերների հաշվառվող: |
Տրված կանխավճարի հաշիվ |
Այս դաշտը նախատեսված է մատակարարին տրված կանխավճարի և նրա կրեդիտորական պարտքի փոխմարման համար: Եթե գոյություն ունի տրված կանխավճար, որը ցանկանում եք ավտոմատ փոխմարել կրեդիտորական պարտքի հետ, ապա պետք է այս դաշտում լրացնել կանխավճարի հաշիվը: Այնուհետև, Գործառնություններ էջում կոճակի միջոցով ավտոմատ գործառնություն գեներացնելիս, ստացված ծառայությունների գծով կրեդիտորական պարտքի արտացոլումից բացի կառաջարկվի ևս մի գործառնություն, որի դեբետում մատակարարի հաշիվն է, կրեդիտում` տրված կանխավճարի հաշիվը: Այս գործառնության գումարը հավասար է կանխավճարի և կրեդիտորական պարտքի հաշիվների մնացորդներից նվազագույնին: |
Ինքնահաշիվ |
Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթուղթը կարտացոլվի Դուրս գրված հաշիվների մատյանում և հնարավոր կլինի արտահանել e-Invoicing` որպես Մատակարարի անունից դուրս գրված հաշիվ: |
Դուրս գրման եղանակ |
Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Ինքնահաշիվ |
Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթուղթը կարտացոլվի Դուրս գրված հաշիվների մատյանում և այն հնարավոր կլինի արտահանել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) որպես Մատակարարի անունից դուրսգրված հաշիվ: |
Ձեռքբերման փաստաթղթի N |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը: Այս դաշտի արժեքն օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ և Առհաշիվ գումարների ծախս հաշվետվությունների լրացման ժամանակ: |
Ձեռքբերման փաստաթղթի ա/թ. |
Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: Այս դաշտի արժեքն օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ և Առհաշիվ գումարների ծախս հաշվետվությունների լրացման ժամանակ: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Անվանացուցակ էջի տեսքը հետևյալն է.
Անվանացուցակ էջում նշվում են ստացված ծառայությունները և դրանց ձեռք բերման ձևը:
Դաշտ |
Նշանակություն |
Ծառայության ձեռք բերման տեսակ |
Որպես Ծառայության ձեռք բերման տեսակ նախատեսված են հետևյալ տեսակները. Մատակարարից` Հ/Ա-ով, Առհաշվից` միակողմանի գնման ակտով, Առհաշվից` երկկողմանի գնման ակտով և Առանց հարկերի: Ելնելով ընտրված տեսակից` Գործառնություններ էջում Գեներացնել գործառնություններ կոճակի օգնությամբ տրվում են համապատասխան ձևակերպումները: Նշում: Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության մեջ կլրացվեն մատակարարից ստացված հաշիվ-ապրանքագրի տվյալները, եթե ՆԱ-ի ձեռք բերման տեսակը նշված է Մատակարարից` Հ/Ա-ով: |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ Ծառայության ձեռք բերման տեսակ դաշտում նշված է Մատակարարից` Հ/Ա-ով: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` ԱԱՀ-ով, Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ: |
Ներառել ԱԱՀ-ն ծախսի մեջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ԱԱՀ-ի գումարը կներառվի ծառայության արժեքի մեջ և կծախսագրվի: |
ԱԱՀ-ի արտացոլման ձև |
Այս դաշտն ակտիվ է, երբ Ներառել ԱԱՀ-ն ծախսի մեջ դրոշակը նշված է: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում գործառնությունները գեներացնելիս ԱԱՀ-ի գումարը չի արտացոլվում ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա, և Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտում ստացված ծառայությունների գումարի հիման վրա ավտոմատ լրացվում է ԱԱՀ-ի գումարը, որը կարելի է խմբագրել: Փաստաթղթում ավտոմատ գործառնություններ գեներացնելիս որպես ԱԱՀ-ի գումար համակարգն առաջարկում է այս դաշտում նշված գումարը: |
Ծառայություններ ցուցակն ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Ստացված ծառայության կոդը: Եթե Ծառայություններ տեղեկատուում տվյալ ծառայությունը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այստեղից` սեղմելով կոճակը: Ծառայությունը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Ստացված ծառայության անվանումը: |
Գումար |
Ստացված ծառայության գումարը: |
Հաշիվ |
Ծախսի հաշիվ: Ավտոմատ առաջարկվում է Ծառայություններ տեղեկատուում լրացված հաշիվը: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու, ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Մատակարար էջում լրացվում են մատակարարի տվյալները: Դաշտերի արժեքները լրացվում են փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից:
Դաշտ |
Նշանակություն |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Հաշվարկային հաշիվ |
Գործընկերոջ հաշվարկային հաշվի համարը բանկում: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ Հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնը: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Իրավաբանական անձի ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Հաշվապահի պաշտոն |
Իրավաբանական անձի հաշվապահի պաշտոնը: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Իրավաբանական անձի հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: Լրացվում է փաստաթղթում ընտրված գործընկերոջ տեղեկատուից: |
Գործառնություններ Էջի տեսքը հետևյալն է.
Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Ծառայությունների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն ծախսային հաշվով նշված ծառայությունների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես դեբետ, իսկ որպես կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Կախված Ծառայության ձեռք բերման տեսակ դաշտի արժեքից` կարող են լրացվել ևս մի քանի գործառնության տողեր: Եթե տեսակը նշված է Մատակարարից` Հ/Ա-ով, ապա որպես դեբետ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից ԱԱՀ-ի դեբետային հաշիվ-ը, իսկ կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Եթե տեսակը նշված է Առհաշվից` միակողմանի գնման ակտով կամ Առհաշվից` երկկողմանի գնման ակտով, ապա ծառայությունների ցուցակի միևնույն ծախսային հաշվները ներկայացվում են մեկ տողով որպես դեբետ, իսկ որպես կրեդիտ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից Եկամտային հարկի կրեդիտային հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ կարելի է խմբագրել: Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Ստացված ծառայություններ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Դրա համար պետք է Փաստաթղթերի մատյանում տվյալ Ստացված ծառայություններ փաստաթղթի տողի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը և ընտրել փաստաթղթի տեսակը: Արդյունքում բացվում է նոր Վճարման հանձնարարագիր կամ Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթ, որի հիմնական դաշտեր լրացված են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով: Մասնավորապես, ամսաթիվ դաշտում լրացվում է հիմք փաստաթղթի ամսաթիվը: Եթե Ստացված ծառայություններում լրացված է Մատակարար դաշտը, ապա Վճարման հանձնարարագրի Գործընկեր, Ստացող և Կրեդիտ հաշիվ.N դաշտերում լրացվում են տվյալ գործընկերոջ կոդը, անվանումը և հաշվարկային հաշիվը, իսկ Դրամարկղի ելքի օրդերում Գործընկեր և Ստացող դաշտերը:
Արժույթ դաշտում լրացվում է Ստացված ծառայություններ փաստաթղթի արժույթը, Գումար արժ. դաշտում` Ստացված ծառայությունների Գումար և Գումար ԱԱՀ դաշտի հանրագումարը: Գումար դրամով դաշտում լրացվում է նշված հանրագումարի համարժեքը դրամով. որպես փոխարժեք վերցվում է Ստացված ծառայություններ փաստաթղթում նշված փոխարժեքը:
Վճարման նպատակ դաշտում լրացվում են Համաձայն Հ/Ա բառերը և մատակարարի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը, եթե այն լրացված է Ստացված ծառայություններ փաստաթղթի Հ/Ա-ի համար դաշտում: Եթե Ստացված ծառայություններ փաստաթղթում լրացված է Մատակարարի հաշիվ դաշտը, ապա այդ դաշտի արժեքը լրացվում է Վճարման հանձնարարագրի Թղթակցող հաշիվ դաշտում և, այնուհետև, առաջարկվում է գործառնության դեբետային մասում:
Նշում |
---|
Ստացված ծառայությունները կարելի է ներմուծել MS Excel-ի ReceivedServicesGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |