ՆԱ մնացորդների մուտք փաստաթուղթն օգտագործվում է նյութական արժեքների սկզբնական մուտքերը պահեստ գրանցելու համար:
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Պահեստ |
Պահեստը, որտեղ պետք է մուտք լինեն նյութական արժեքները: |
Փաստաթղթի N |
Պահեստի մուտքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Սա ոչ պարտադիր դաշտ է: Այս դաշտի արժեքից ելնելով լրացվում է Անվանում դաշտը, որը կարելի է խմբագրել: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով |
Պահեստ |
Պահեստը, որտեղ պետք է մուտք լինեն նյութական արժեքները: |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: Եթե Նյութական արժեքներ տեղեկատուում տվյալ նյութական արժեքը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
Գին |
Նյութական արժեքի միավորի ինքնարժեքն է: |
Գումար |
Նյութական արժեքի ընդհանուր ինքնարժեքն է: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
|
---|
ՆԱ մնացորդների մուտք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի MaterialsRemsImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |