Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը: Մատյանում կարող են արտացոլվել նաև Դրամարկղի այն մուտքի և ելքի օրդեր փաստաթղթերը, որոնց համար տպված են համապատասխանաբար կանխավճարի ստացման և կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոններ:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Դրամարկղ(ՀԴՄ) |
Դրամարկղ ընտրելու դեպքում կընդգրկվեն միայն տվյալ դրամարկղով կատարված գործարքները։ |
Ցույց տալ գումարի բացվածքը |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կցուցադրվեն գումարի մարման ձևերի մասին սյուներ: |
Ցույց տալ ելքերի գումարները բացասական |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում ցուցադրվող ելքային գործարքները կարտացոլվեն բացասական նշանով: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Բերել գործառնությունները |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կերևան նաև փաստաթղթում գրանցված գործառնությունները։ |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: |
ՀԴՄ կտրոնի N |
Փաստաթղթի ՀԴՄ կտրոնի համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: |
Գումար |
Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։ |
Դրամարկղ |
Տվյալ փաստաթղթում ընտրված դրամարկղը: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ: |
Գործառնություն |
Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել: Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա պատկերվում է նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Գործառնության հեռացում. հեռացվում են հաշվապահական ձևակերպումները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային գործառնություններով:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ` տեղափոխելով նրա մեջ ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդեր-ի տվյալները:
Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:
•Վերջին կտրոնի կրկնօրինակ. Այս մատյանի կոնտեքստային ցանկից կարելի է տպել վերջին կտրոնի կրկնօրինակը:
•Խմբագրել ՀԴՄ կտրոնի N-ը. Հնարավորություն է տալիս խմբագրել ՀԴՄ սարքից հերթական համար չստացած փաստաթղթի ՀԴՄ կտրոնի համարը: Հերթական համար չստացած փաստաթղթին ծրագրում վերագրվում է XXXXXXXX արժեքը: Հնարավորությունը կարելի է կիրառել, եթե Օգտագործող-ի վրա դրված է համապատասխան հայտանիշը:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: