Փաստաթուղթը խմբագրելու համար նախ պետք է բացել փաստաթղթերի մատյանը կամ այն գտնել այլ հաշվետվություներում, որի մեջ գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը: Փաստաթուղթը հնարավոր է խմբագրել նաև այլ հաշվետվություններից այն բացելով:
Նշելով անհրաժեշտ փաստաթուղթը` կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.
•Ժապավենի Գլխավոր ներդիրից ընտրել Խմբագրել կոճակը:
•Կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել հրամանը:
•Սեղմել CTRL+E ստեղների համադրությունը:
Ընթացիկ տողը խմբագրման համար կարելի է բացել նաև Enter ստեղնով կամ մկնիկի կրկնակի կտտոցով: Պատուհանի վերնագրում փաստաթղթի անվանումից հետո գրված (Խմբագրել) բառը հուշում է, որ կատարվում է փաստաթղթի խմբագրում: