Այս հաշվետվությունը նախատեսված է արագամաշ առարկաներին առընչվող գործողությունների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Գտնվելու վայր |
Լրացվում է կառուցվածքային ստորաբաժանումը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների: |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է նյութապատասխանատու անձի կոդը, ում համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութապատասխանատու անձանց: |
Խումբ |
Լրացվում է արագամաշ առարկայի խումբը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Արագամաշ առարկա |
Լրացվում է արագամաշ առարկայի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր արագամաշ առարկաների: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողության տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի: |
Արտարժույթ |
Լրացվում է արտարժույթի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կատարվել են նշված արտարժույթով: |
Ցույց տալ արտարժույթները |
Դրոշակ է, ընտրելու դեպքում մատյանում կընդգրկվեն նաև գործողությունների արտարժույթները: |
Ցույց տալ խմբաքանակները |
Դրոշակը միացնելու դեպքում արագամաշ առարկաներն հաշվետվությունում երևում են բացված ըստ խմբաքանակների: Հաշվետվությանն ավելանում է մուտքի փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն: |
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում գրանցված գործողություններն են և պարունակում են հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գրանցման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: |
Գործողության տեսակ |
Գործողության տիպը կամ տեսակը: |
Մուտք\Ելք |
Ցույց է տալիս, թե գործողության արդյունքում Արագամաշ առարկան մուտք է եղել պահեստ, թե դուրս է եկել: |
Գտնվելու վայր |
Կառուցվածքային ստորաբաժանման կոդը: |
ՆՊԱ կոդ |
Նյութապատասխանատու անձի կոդը: |
ՆՊԱ անվանում |
Նյութապատասխանատու անձի անվանումը: |
Արագամաշ առարկա |
Արագամաշ առարկայի կոդը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի անվանումը: |
Չափման միավոր |
Արագամաշ առարկայի չափման միավորը: |
Հաշիվ |
Արագամաշ առարկայի հաշիվը: |
Թղթակից օբյեկտ |
Թղթակցող գործընկերոջ, պահեստի կամ կառուցվածքային ստորաբաժանման կոդը: |
Թղթակից օբյեկտի անվանումը |
Թղթակցող գործընկերոջ, պահեստի կամ կառուցվածքային ստորաբաժանման անվանումը: |
Գին դրամով |
Արագամաշ առարկայի գինը: |
Քանակ |
Արագամաշ առարկայի քանակը: |
Ինքնարժեքի գումար |
Արագամաշ առարկայի ինքնարժեքի գումարը: |
Արժույթ |
Գործողության արժույթը: |
Մուտքի գին արտ. |
Արագամաշ առարկայի գինն արտարժույթով, միայն արտարժութային մուտքի գործողություններում: |
Մեկնաբանություն |
Գործողության մեկնաբանությունը: |
Խումբ |
Արագամաշ առարկայի խումբը: |
Բնութագիր |
Արագամաշ առարկայի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Արագամաշ առարկայի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները հայտանիշը: |
Մատակարար |
Արագամաշ առարկայի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները հայտանիշը: |
Անվանում |
Արագամաշ առարկայի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները հայտանիշը: |
Փաստաթղթի N |
Արագամաշ առարկայի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվության դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները հայտանիշը: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է Խմբագրել (CTRL+E), Դիտել տպելու ձևը (F5), կամ Հեռացնել (CTRL+D) ընթացիկ տողի հիմք փաստաթուղթը: