ՀՄ-ի ձեռքբերում

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Փաստաթղթեր >

ՀՄ-ի ձեռքբերում

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀՄ-ի ձեռքբերում փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության կողմից ձեռք բերված ՀՄ-ները մուտքագրելու համար: Փաստաթղթի պատուհանը կազմված է 5 էջերից` Ընդհանուր, Հաշվառումներ, Հաշիվներ, Լրացուցիչ, Գործառնություններ:

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Գույքային համար

Հիմնական միջոցի գույքային համարը: Պարտադիր լրացվող դաշտ է: Համակարգն ավտոմատ առաջարկում է հերթական համարը դրույթներից:

Անվանում

ՀՄ-ի անվանումը (255 տառաթվանիշ): Պարտադիր լրացվում է:

Լրիվ անվանում

ՀՄ-ի լրիվ անվանումը (255 տառաթվանիշ):

Մուտքի ամսաթիվ

ՀՄ-ի մուտքագրման ամսաթիվը: Պարտադիր լրացվող է: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) ամսաթիվը:

ՀՄ տեսակ

ՀՄ-ի տեսակը: Պարտադիր լրացվող է: Կախված ՀՄ տեսակից, լրացվում են նաև ֆինանսական և հարկային հաշվառումների օգտակար ծառայության ժամկետները:

ՀՄ խումբ շահութահարկի օրենքով

ՀՄ-ի խումբն է ըստ շահութահարկի օրենքի:

ՀՄ ձեռքբերման եղանակ (Հանրային հատված)

Այս դաշտը առկա է համակարգի Հանրային Հատված տարբերակում: Կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1-ՀՄ ձեռքբերում առանց պայմանի, 2-Բյուջեից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ, 3-Բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ, 4- Այլ կազմակերպությունից  բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ, 5- Այլ կազմակերպությունից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ, 6-Առանց պայմանների կատարման պահանջի (անհատույց) ստացված ակտիվ:

Գտնվելու վայր

Այն կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ մուտքագրվում է ՀՄ-ն:

Նյութ. պատասխ. անձ

ՀՄ-ի նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

FixedAssets.Documents.PUR11

Դաշտ

Նշանակություն

Գույքային քարտ

ՀՄ-ի գույքային քարտի համարը:

Փաստաթղթի N

Շահագործման հանձնման-ընդունման ակտ փաստաթղթի համարը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) համարը: Այս դաշտի արժեքը օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության լրացման ժամանակ:

Մատակարար

Լրացվում է ՀՄ-ի մատակարարը:

Մատակարարի հաշիվ

Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է:

Դուրս գրման եղանակ

Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Ձեռքբերման փաստաթղթի N

Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը:

Ձեռքբերման փաստաթղթի ա/թ.

Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը:

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1 - ԱԱՀ-ով, 2 - Առանց ԱԱՀ կամ 3 - Զրոյական ԱԱՀ: ԱԱՀ-ով արժեքի դեպքում գործառնություններում առաջարկվում է գրանցել նաև ԱԱՀ-ի գործառնությունը, որը լրացնելիս համակարգը դեբետ հաշվի արժեքը վերցնում է դրույթներից:

Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ

Դրոշակը նշված լինելու դեպքում Հաշվառումներ էջում ավելանում է Ձեռքբերման արժեք դաշտը, որի արժեքի նկատմամբ հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը և ներառվում է  հիմնական միջոցի սկզբնական արժեքի մեջ:

ԱԱՀ-ի արտացոլման ձև

Այս դաշտն ակտիվ է, երբ Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը նշված է: Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում գործառնությունները գեներացնելիս ԱԱՀ-ի գումարը չի արտացոլվում ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա, և Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, որի դեպքում ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ԱԱՀ-ի դեբետային հաշվի վրա:

 

Հաշվառումներ էջի տեսքը հետևյալն է.

 

FixedAssets.Documents.PUR2

Հաշվառումներ

Ֆինանսական

Հարկային

Օգտակար ծառայության ժամկետ(ամիս)

ՀՄ-ի ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով:

ՀՄ-ի ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով:

Սկզբնական արժեք

ՀՄ-ի ֆինանսական հաշվառման սկզբնական արժեքը:

ՀՄ-ի հարկային հաշվառման սկզբնական արժեքը:

Հաշվարկված մաշվածք

ՀՄ-ի ֆինանսական հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը:

ՀՄ-ի հարկային հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը:

Մնացորդային արժեք

ՀՄ-ի ֆինանսական հաշվառման մնացորդային արժեքը:

ՀՄ-ի հարկային հաշվառման մնացորդային արժեք դաշտը: Գործող հարկային օրենսդրությամբ մնացորդային (լուծարային) արժեք չի նախատեսվում:

Մաշվող է

Դրոշակը նշված լինելու դեպքում շահագործման չհանձնված ՀՄ-ի համար կհաշվարկվի մաշվածություն:

Դրոշակը նշված լինելու դեպքում շահագործման չհանձնված ՀՄ-ի համար կհաշվարկվի մաշվածություն: Գործող հարկային օրենսդրությամբ մաշվածություն հաշվարկվում է միայն շահագործվող ՀՄ-ների համար:

 

Հաշվառումներ

Հետաձգված հասույթ (Հանրային հատված)

Օգտակար ծառայության ժամկետ(ամիս)

ՀՄ-ի հետաձգված հասույթով հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով:

Հետաձգված հասույթ

ՀՄ-ի հետաձգված հասույթով արժեքը:

Հաշվարկված մաշվածք

ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը:

Մաշվող է

Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հետաձգված հասույթի հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն, և կախված ՀՄ- ձեռքբերման եղանակից հետաձգված հասույթը պայմանների կատարմանը զուգընթաց կվերագրվի հաշվետու ժամանակաշրջանի հասույթներին:

 

Հաշիվներ էջում նշվում են ՀՄ-ի սկզբնական արժեքի, մաշվածության և ծախսի հաշիվները: Հանրային հատվածի համակարգում Հաշիվներ էջում նաև կարող են նշվել Հետաձգված հասույթների, Հետաձգված հասույթների ընթացիկ մասի և Հասույթների հաշիվները: Այդ էջի տեսքը հետևյալն է.

 

FixedAssets.Documents.PUR3

Լրացուցիչ էջում նշվում են ՀՄ-ի թողարկման տարեթիվը, գործարանային համարը, տեխնիկական անձնագրի համարը, մակնիշը, համառոտ բնութագիրն ու արտադրողը: Այդ էջի տեսքը հետևյալն է.

FixedAssets.Documents.PUR4

Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

FixedAssets.Documents.PUR5

Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Որպես դեբետ հաշիվ` լրացվում է Հաշիվներ էջի սկզբնական արժեքի հաշիվը, իսկ կրեդիտում`մատակարարի հաշիվը: Կախված ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքից` կարող է լրացվել գործառնության ևս մեկ տող: Եթե նշված է ԱԱՀ-ով, ապա որպես դեբետ լրացվում է դրույթների Հաշիվներ էջից ԱԱՀ-ի դեբետային հաշիվ-ը, իսկ կրեդիտ լրացվում է մատակարարի հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

ՀՄ-ի ձեռքբերում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Հիմնական միջոցներ տեղեկատուից` Ավելացնել հրամանով, ինչպես նաև Բոլոր ՀՄ-ներըՇահագործման չհանձնված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով ՀՄ-ի ձեռքբերում հրամանը:

ՀՄ-ի ձեռքբերում փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր և  Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Այդ դեպքում Վճարման հանձնարարագիր կամ Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերում լրացվում են ՀՄ-ի ձեռքբերում փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: ՀՄ-ի ձեռքբերման հիման վրա Վճարման հանձնարարագիր Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելու համար պետք է ՀՄ-ների փաստաթղթերի մատյանում տվյալ փաստաթղթի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:

 

note Նշում

ՀՄ-ի ձեռքբերում կարելի է ներմուծել MS Excel-ի FAImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportStd ):

* Հանրային հատվածի կազմակերպություններ համար ֆայլը գտնվում է հետևյալ հասցեով՝  C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportPS։